«Տաշիր պիցցա»-ի այդ երկու կետերը ժամանակավոր փակվել են. ՍԱՏՄ ներկայացուցիչ

«Մենք առավոտյան ժամը 9-ից վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել ենք երեկ երեկոյան, եւ դրանից անմիջապես հետո սկսել ենք ձեռնարկել մեր միջոցառումները:  Իրականացվել է թե պատրաստի արտադրանքի, թե կիսապատրաստվածների նմուշառումներ: Լաբորատոր արձանագրությունների պատասխաններն ունենալուց հետո մենք կարող ենք որոշակի եզրահանգման գալ, թե ինչն է եղել թունավորման պատճառը: Մեզ հետ համատեղ աշխատել է նաեւ առողջապահության նախարարությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում սնված 15 քաղաքացիներ նոյեմբերի 4-ին աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ ընդունվել են Ինֆեկցիոն ազգային կենտրոն:


«Ներկայումս ուսումնասիրվում են բոլոր ապրանքների ուղեկցվող փաստաթղթերը, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը, կիսապատրաստվածների պատրաստման ու պահման պայմանները: Ահազանգը ստացել ենք Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնից:

Երկու տարբեր հասցեներ են նշվել, մյուս հասցեում նույնպես (Խանջյանի մասնաճյուղ) աշխատանքներ են տարվում: Տարածքը փակ է, մեր տեսուչներն են աշխատում»,-ասաց նա:

Դանիելյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունները մի քանի օր տեւելու են. «Ամեն դեպքում մենք 4 օրից շուտ, որովհետեւ անհրաժեշտություն կարող է առաջանալ լրացուցիչ փորձաքննությունների»:

Հարցին, թե եթե պարզվի, որ սնունդը փչացած է եղել կամ ժամկետանց, ինչ է դրան հետեւելու, ՍԱՏՄ աշխատակիցը պատասխանեց. «Այս պահին մենք զեկուցագիր ենք ներկայացնելու տեսչական մարմնի ղեկավարի՝ գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար մինչեւ որ մեր աշխատանքները վերջացնենք եւ գանք այն եզրահանգման, որ տվյալ հանրային սննդի կառույցի գործունեությունը չի կարող մարդկանց վտանգ սպառնալ:

«Տաշիր պիցցա»-ի ցանցը այն եզակի կառույցներից է, որ իրենք ամեն տարի դիմում են վերահսկողություն իրականացնելու համար: Վերջին հերոհոսկողությունը եղել է այս տարի՝ տարբեր մասնաճյուղերում, իսկ ընդհանուր ցանցը ստուգվել է 2020 թվականին: Այս տարվա ստուգումներով արձանագրվել են որոշակի խախտումներ պահման պայմանների հետ կապված, մակնշումների հետ կապված: Մենք տվել ենք ցուցումներ այդ խախտումները վերացնելու համար: Նախկինում թունավորման այստեղ դեպք չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ այս երկու կետերում ստուգումները նախատեսված էին այս տարվա 4-րդ եռամսյակում:

ՍԱՏՄ աշխատակիցը նաեւ նշեց, որ շեշտադրումը դրել են այն սննդի վրա, որը նշել են թունավորվածները՝ պիցցա, աղցաններ եւ բուրգեր:

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am