ՀՀ բնակչության փայտանյութի պահանջարկը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրվող հատումների ծավալը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել, մեր անտառները բիզնեսի համար չեն: Էկոտուրիզմ և այլ նման բիզնեսներ կարելի է իրականացնել, բայց փայտանյութի բիզնեսը միանշանակ անթույլատրելի է, և դրա համար պատժամիջոցները պետք է խստացնել: Կանխարգելիչ ֆունկցիա չունենք, բայց տեսչական ռեֆորմի մեջ ենք»,- ասաց պարոն Մինասյանը:
Այնուհետև, տեղեկացրեց, որ տեսուչներին նոր կարգավիճակ կտրվի, որ կարողանան շուրջօրյա իրականացնել անտառների պահպանումը:
Անի Աղազարյան
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը