Եկեք փաստենք, թե նախկին նախագահները ինչ երկիր են փոխանցել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն են թողել, անվտանգ երկիր, մարտունակ բանակ են թողել, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացել է երեք տարվա ընթացքում այդ ամենը մսխել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Իմ հրաժարականի (ԱԱԾ տնօրենի պաշտոնից) տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որ այդ հարցին լուրջ վերաբերվեին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը»,– ասաց նա և նշեց, որ երբևէ ակնարկներով չի խոսում, այլ խոսում է ուղիղ։
Նա հայտնեց, որ նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի կողմից անցկացվելիք հանրահավաքին «Հայրենիք» կուսակցությունը և և «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու են որպես մասնակից, թեև ելույթներ նախատեսված չեն։ «Մասնակցելու ենք հանրահավաքին, կազմակերպիչները մեր գործընկերներն են և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք»,–ասաց նա և նշեց, որ տեղյակ չէ, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի հանրահավաքին, թե ոչ։
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը