Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու իր որդին չի ծառայել բանակում, և նշեց, որ ՊՆ-ն պատասխանել է այդ հարցերին:Նա ունի եւս 2 որդի, հարցին՝ նրա՞նք էլ են ազատվելու բանակի ծառայությունից, պատասխանեց. «Այն, ինչ ՊՆ-ն պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխան է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, դա չի չարաշահվել, որովհետեւ եղել է մինչեւ նախարար նշանակվելը: Պատճառն արդեն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»:
Հարցին, թե խոսքն առողջական խնդիրների մասի՞ն է, նախարարը պատասխանեց. «Հոդվածը, որը գրված է ՊՆ հայտարարության մեջ, ամեն ինչ ասում է»:
Անի Աղազարյան
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը