Սամվել Բաբայանը բացահայտում է բարդակը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը որոշել է վերջնականապես խաչ քաշել իր հերոսական անցյալի վրա եւ դառնալ հայրենադավների կամ ինչպես ինքը կասեր՝ դավադիրների պաշտպան: Իհարկե, դժվար է հասկանալ հասկանալ պատճառը հանուն որի Բաբայանը ստանձնել է Փաշինյանի ու նրա իշխանության պաշտպանությունը, բայց մի բան ակնհայտ է, որ այս մարդը պատրաստ է հերքել բոլորին, անգամ հերքել սեփական մտքերը, հակասել նախկին հայտարարություններին, միայն թե դիմացինին համոզի , որ Փաշինյանն ու իր իշխանությունն անմեղ են: Թեեւ չի բացառվում, որ Սամվել Բաբայանն ընդամենը նպատակ է հետապնդում սրբագրել 44-օրյա պատերազմի իր բունկերյան կյանքը, որն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ու մարտավարական շտաբում կատարել է դավադիրների հրահանգները, մասնակիցը դարձել ռազմական օպերացիաներին, որոնք կործանարար հետեւանք ունեցան Արցախի համար:
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օրինակ ասել է՝ «ոչ մեկը, ոչ մեկին չի դավաճանել՝ չեն կարողացել կառավարել…»:
Սա ասում է մի մարդ, որը պատերազմի ավարտից մեկ օր անց հրաժարվեց Արցախի հերոսի իր կոչումից ՝ հայտարարելով, որ Արցախի եւ Հայաստանի ղեկավարները դավադիր որոշում են կայացրել.  «Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։ Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ – հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, – դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,-հայտարարել է Բաբայանը: Թե ինչպես կամ ինչու դավադիրները դարձան Բաբայանի սիրելիները , դժվար չէ կռահել, Բաբայանը ոչ առաջին, եւ ոչ էլ վերջին պատեհապաշտն է, որը նայում է նժարի ծանրությանը ու շարժվում դրան համահունչ: Նոյեմբերի 1-ին, երբ հանրային ցասման պիկը գագաթնակետին էր, այս մարդն իրերը կոչում էր իրենց անուններով, իսկ երբ վտանգն անցել է, կարող է իրեն հերքելով ամրապնդել սեփական տեղը իշխանության տաքուկ տանիքի տակ: Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի այն պնդումներին, որ եղել են տակտիկական նահանջներ, Բաբայանը հայտարարել է. 
«Որևիցե տակտիկական նահանջ չի եղել: Ես տեղյակ չեմ նման տակտիկական նահանջներից, և ինչ են հայտարարել: Դա իրենց խնդիրն է: Ես ինչքանով տեղյակ եմ, իսկ ես քիչ չեմ եղել տեղյակ, տակտիկական նահանջ չի եղել»:

Իշխանության սազանդարների միմյանց հակասող այս պնդումներն ինքնին խոսում է այն բարդակի ու կեղծիքի մասին, որը եղել է պատերազմի օրերին : Բաբայանի հաջորդ ուշագրավ պնդումն այն է, թե մոտակա մի քանի տարիներին Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու. «Հայաստանը Նախիջևան գնացող ճանապարհը էսօր էլ բացում ա, Հայաստանը պրոբլեմ չունի, իրենք հատուկ ուզում են Մեղրիով ճանապարհ կառուցեն, կոմունիկացիա բացել՝ չի նշանակում, ինքը քեզ թելադրում է իր տարածքում քեզ համար ճանապարհ կառուցել: Ես դա անհավանական եմ համարում: Ադրբեջանը պատճառ է ման գալիս, որ այդ ճանապարհը հայերը չեն սարքում, մենք ճանապարհները չենք բացում»,- նշել է նա: Սամվել Բաբայանի խոսքով` նույնիսկ բացվելու դեպքում Հայաստանի անվտանգությանը վտանգ չի սպառնում, վտանգը ուժեղ բանակ չունենալն է: Չի կարելի չհամաձայնել հատկապես վերջին պնդման հետ, սակայն միգուցե Բաբայանն ընդունի, որ Հայաստանի գլխին այդ վտանգը կախվել է նաեւ իր ձեռամբ, երբ նախկինների դեմ քարոզչական հաղթաթուղթ կիրառելու նպատակով նա բանակի լավագույն կորպուսը ոչնչացրեց Լելե-Թեփե հայտնի բարձունքի օպերացիայի ժամանակ: Ինչ վերաբերում է ապաշրջափակման վտանգավորությանը, ապա ճանապարհները դեռեւս չբացված ՝ հիմա էլ ադրբեջանցիները սահմանից անասուն ու մարդ են առեւանգում, էլ ուր մնաց մուտք գործեն մեր երկրի տարածք:
Բաբայանն ասում է նաեւ՝ վստահ եղեք` պատերազմի վտանգ չկա, մոտակա 4 տարին: Սա միակ հարցն է, որ չի ստում, քանզի պատերազմի կարիք էլ չկա, իր քաղաքական կուռքը առանց դիմադրության թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնում է այն, ինչ ցանկանում են, այս մարդը անգամ չի էլ թաքցնում դա եւ հայտարարել է, որ Սեւ լճի 30 տոկոսի համար ինքը չի պատրաստվում պատերազմ հայտարարել:
Բաբայանի ամենաաբսուրդ հայտարարությունն, այդուհանդերձ, հետեւյալն է.«21 տարի թալանածները հիմա մեղադրում են ինձ: Ես չեմ ընկալում` ի՞նչ են ասում, ես ամեն ինչ արել եմ, որ ինչ-որ մի բան փոխվի այդ 3 ամսում: Պատերազմի ժամանակ չեն վստահել ինձ, որ ես ղեկավարեմ բանակը, իմ ասած 3 առաջարկներից որը կատարեին, հաղթանակը մերն էր լինելու, ոչ մեկը չեն արել»: Մարդ, որը եղել է Արցախի ՊԲ հրամանատարը՝ փաստացի բանակը կառուցողներից, կամ գուցե քանդողներից մեկը, անամոթաբար սլաքներն ուղղում է նախկինների կողմը, այն դեպքում, երբ Փաշինյանը երեք տարում կարող էր իրականացնել իր ասածները:

Անի Սահակյան

դիտվել է 4463 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am