«Բայրաքթարային» բիզնես պատասխան Էրդողանից՝ Պուտինին

Ռուսաստանի արտգործնախարարն Կիևին մեղադրել է Դոնբասում սադրիչ իրավիճակ ստեղծելու և Ռուսաստանին ինչ-ինչ ուժային գործողությունների մեջ ներքաշելու փորձի համար։

Սերգեյ Լավրովն այդ համատեքստում նաև անդրադարձել է թուրքական «Բայրաքթար»-ների պատմությանը՝ նշելով․ - «Այդ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հետ կապված է խորհրդավոր պատմությունը։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ այդ սպառազինությունը կիրառվել է, իսկ պաշտպանության նախարարն ասում է, թե նման բան տեղի չի ունեցել ։ Կարծում եմ՝ ուկրաինացիները դեռ չեն որոշել, թե ինչն է իրենց համար ավելի ձեռնտու՝ ցույց տալ, որ իրենք այնքան ուժեղ են, որ սկսել են ռմբակոծե՞լ՝ խախտելով Մինսկի պայմանավորվածությունները, թե՞ ասել, որ իրենք, այնուամենայնիվ, կատարում են Մինսկի պայմանավորվածությունները, և առաջարկում են «նորմանդական ձևաչափով» նոր հանդիպում կազմակերպել»։

Ռուսաստանը կրկին մեծաքանակ ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին, գրում է ամերիկյան The Washington Post-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Ամերիկյան պարբերականը պնդում է, թե այս հարցը լրջորեն մտահոգում է արևմտյան պաշտոնյաներին, որոնք այս օրերին ուշադրությամբ հետևում են ռուսական զորքերի «անսովոր» տեղաշարժին։ Թեև Վաշինգտոնն ու Բրյուսելն առայժմ պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել, սակայն մասնավոր զրույցներում ներկայիս իրադրությունը համեմատում են ապրիլյան դեպքերի հետ, երբ Մոսկվան կրկին մեծածավալ զորքեր էր կուտակել Ղրիմի և Ուկրաինայի հետ սահմանին։

Ամերիկյան պարբերականի հրապարակումից բացի, սոցցանցերում ևս տեսանյութեր են տարածվել, որոնք վկայում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին: Կիևը պնդում է, թե սեպտեմբերին կայացած ռուս-բելառուսական "Запад - 2021" զորավարժություններից հետո ռուսական ստորաբաժանումների մի մասը չի վերադարձել մշտական տեղակայման վայրեր, և որ այժմ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով տեղակայված են մինչև 90 հազար ռուս զինվորականներ՝ չհաշված Ղրիմում տեղակայված ստորաբաժանումները:

Սրան զուգահեռ՝ վերջին ամիսներին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունն ավելի կոշտ է դարձել, վերջին օրերին էլ կտրուկ սրվել է իրավիճակը Դոնբասի հակամարտության գոտում․ ուկրաինացի զինվորականների շրջանում կան սպանվածներ և վիրավորներ:

Ուկրաինան, իր հերթին, հայտարարել է, թե առաջին անգամ կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։
Այդ լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին հայտարարեց, թե Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների օգտագործման համար։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մևլութ Չավուշօղլուն հորդորեց նաև Ուկրաինայի իշխանություններին չօգտագործել թուրքական «Բայրաքթար»-ներ արտահայտությունը․ - «Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային»։

Չավուշօղլուն ոչ միայն շեշտել է, թե Թուրքիան այս իրավիճակում մեղավոր չէ, այլ նաև ակնարկել, թե նույն տրամաբանությամբ Անկարան կարող է Մոսկվային մեղադրել․ - «Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում արտադրված զենքի հետ, բայց մենք երբեք դրանում չենք մեղադրել Ռուսաստանին։ Ուկրաինան նույնպես պետք է դադարի օգտագործել մեր երկրի անունը»։

Հոկտեմբերի 26-ին ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը»։

Թուրքական «Բայրաքթար»-ների մասին այս տեղեկությունն է՛լ ավելի է սրել իրավիճակը Դոնբասի շուրջ, ռուսաստանցի վերլուծաբանները նույնիսկ գրել են, որ ուկրաինացի անջատողականները «Բայրաքթար»-ներին հակազդելու համար համարժեք զենք չունեն։ Մի շարք՝ ոչ պաշտոնական աղբյուրներ էլ պնդում են, որ Ռուսաստանը որոշ ծրագրեր ունի Դոնբասի հետ կապված և նույնիսկ մտադիր է ռազմական գործողություններ սկսել։ Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ այսօր Մոսկվան դժվար թե գնա Արևմուտքի հետ առանց այդ էլ չափազանց լարված հարաբերությունների է՛լ ավելի վատթարացման։

Մոսկվան տարիներ շարունակ Ադրբեջանին զենք վաճառելով խուսափում էր պատասխանից, թե ինչու է Հայաստանի ռազմավարական դաշնակցի դեմ զինում Բաքվին: Հիմա, գրեթե նույն պատասխանն է Մոսկվան ստանում Թուրքիայից. Անկարան ասում է՝ բիզնես է, վաճառել ենք Կիևին, բայց դրա գործածման պատասխանատուն մենք չենք:

Սա ծուղակ է Մոսկվայի համար: Պուտինը դեռ երկար է բախվելու թուրքական «աճպարարությանը»: Մոսկվան ու Անկարան հիմա շատ բաներով են միմյանց նմանվել, պարզապես թուրք-ադրբեջանական դիրքորոշումներն ընդդեմ ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի էին, իսկ Մոսկվան հիմա հայտնվել է այն նույն վիճակում, ինչի 2011-ից Հայաստանն էր, երբ Մոսկվան սկսեց զինել Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2168 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am