Ադրբեջանն ավիացիոն հրթիռներ է գնել
Ադրբեջանը վերջերս իսրայելական արտադրության «օդ-օդ» հրթիռներ է ստացել իր ՄիԳ-29 կործանիչների համար։
Ինչպես հաղորդում է ParsToday.com կայքը, այդ հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրած Derby հրթիռների արդիականացված տարբերակն են:
Նշվում է, որ այս հրթիռները ներկայումս գտնվում են Ադրբեջանի ՌՕՈւ-ի տրամադրության տակ՝ ՄիԳ-29 կործանիչներում օգտագործելու համար։
