Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։
Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։ Ասում են, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։
Վարորդները պահանջում են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Այլ ենթակայանի մեքենաների վարորդները ևս ցանկություն են հայտնել միանալու ակցիա իրականացնող վարորդներին։
«24 ժամ աշխատելուց հետո հաջորդ առավոտյան մտածում ենք, թե ուրիշ որտեղ աշխատենք, որպեսզի կարողանանք տուն պահել։ Ինչու մեզ պետք է նորմալ չվարձատրեն, որ այլ աշխատանքի մասին չմտածենք։ Ամբողջ աշխարհում էսքան էժան աշխատավարձ չկա», - ասաց վարորդներից մեկը։
Վարորդները, սակայն, պնդեցին, որ չնայած նրան, որ այս պահին ակցիա են իրականացնում, բայց եթե շատ հրատապ կանչ լինի, կգնան սպասարկելու։
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը