Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը դեռ վերջը չէ, հայ զինվորը նույնպես.Աղվան Հովսեփյան/տեսանյութ/

«Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի անմիջական ջանքերի շնորհիվ երեկ՝հունիսի 2-ին,Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կատարվեց խաչադրման հերթական արարողությունը: Սուրբ մայր Խաչի վրա տեղադրվեց 1717-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1717-րդ տարին: Այսօրվա միջոցառումը բովանդակային առումով նույնն է, որեւէ առանձնահատուկ երանգ չկա, բայց այս տարի մասնավորվել է խաչքավորի կերպարը՝ հայ զինվորի մեջ։ Մեզ թելադրեց ապրիլյան պատերազմը, որտեղ հերթական անգամ մեր ժողովուրդը հաղթանակ տարավ, եւ ինքնին թելադրվեց, որ այս տարվա խաչքավորը պետք է լինի հայոց զինվորը, կառույց-հուշարձանի վրա 1717-րդ խաչը դնելուց հետո ասաց քննչական կոմիտեի ղեկավար, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարարության հետ համագործացել են եւ ընտրել են յոթ խաչքավորների։ Այսօր այդ խաչն ավելացավ քրիստոնյա Հայաստանի տարիքին: Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը վերջը չէ: Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը դեռ մահ չէ, մահը ծնունդ է: Եվ մեր զինվորները նույնպես իրենց կյանքով, իրենց արյամբ, իրենց առողջությամբ ապացուցեցին, որ ամեն անգամ իրենք նոր ծնունդ են տալիս մեզ, մեր ժողովրդին, մեր հողին, ստեղծում են պայմաններ, որ մենք պարտավորությամբ ավելի սիրենք մեր երկիրը, արարենք, ստեղծագործենք, ծաղկեցնենք մեր երկիրը: Հիշեք այս օրը, մենք բոլորս պարտավոր ենք անել այդ ամենը մեծագույն խոնարհումով ու մեծագույն նվիրումով՝ այն արժեքներին, որոնց համար նրանք կռվել, զոհվել, արյուն են թափել: Շնորհավորում եմ բոլորիդ այս օրվա համար»: Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կառույց-հուշարձանի վրա տեղադրվեց 1717-րդ խաչը : Խաչքավորներն էլ քառօրյա պատերամի զինծառայողներն էին՝ Արման Ադամյանը, Արթուր Աղասյանը, Հարություն Բադալյանը, Ռաֆիկ Կրպեյանը, Նարեկ Մալխասյանը, Մարատ Պետրոսյանը եւ Սարգիս Ստեփանյանը։  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am