Երեկ Վրաստանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 մունիցիպալիտետների, այդ թվում՝ մայրաքաղաքի և չորս խոշոր քաղաքների՝ Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Թբիլիսիի գործող քաղաքապետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեի հաղթանակը:
Կախա Կալաձեն Facebook-ի միջոցով շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ ընդդիմությանը կոչ անելով «հարգել Թբիլիսիի ընտրությունը»։
«Թբիլիսցիներն իրենց խոսքն ասացին... Ես շատ ուրախ եմ, մեծ պատասխանատվություն եմ զգում այն փաստի համար, որ դուք ինձ երկրորդ անգամ քաղաքը կառավարելու լիազորություն տվեցիք, ես իմ թիմով կանեմ հնարավորը...»,-ասել է Կախա Կալաձեն։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը