Միջազգային ֆինանսական կորպորացիայի չհիմնավորված վստահությունն օֆշորային Լիդիանի նկատմամբ. ՀԲՃ

Դեռ 2014 թվականի ապրիլինՋերմուկ և Գնդեվազբնակավայրերի բնակիչներըինչպես նաև մի շարքէկոլոգիականհասարակականկազմակերպություններ ևքաղաքացիական խմբեր բողոքէին հղելՄիջազգայինֆինանսական կորպորացիայի – IFC (հետագայում ՄՖԿՀամապատասխանությանապահովման պաշտպանխորհրդականին (հետագայում ՀԱՊ) «Lydian International» ընկերության(հետագայում Լիդիանկողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբերքվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցմանմտադրության վերաբերյալ։ Նույն տարվա հուլիսինառանձին բողոք էին հղել նաև Գնդեվազգյուղի 148 բնակիչներԱյս բողոքներն ընդունվել էին ՀԱՊի կողմիցև հետագայում միացվել իրարու դիտարկվել որպես մեկ բողոք։ Տեղեկացնենքոր ՀԱՊն անկախ մարմին է,որն ուղղակիորենհաշվետու է Համաշխարհային բանկի խմբի նախագահին և դիտարկում է բողոքներ՝ստացվածայն համայնքներիցորոնք տուժել են Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող ՄՖԿիկողմիցիրականացվող ծրագրերի արդյունքում: Խնդիրը նրանում է, որ ՄՖԿ-ն մասնակցել է Ամուլսարի ոսկու ծրագրի (հետագայում Ծրագիր) առաջխաղացմանը և առաջին անգամ ընկերությունում ներդրում է կատարել 2007 թ.-ին ֆինանսավորելու համար Կոսովոյում, Հայաստանում և Թուրքիայում Լիդիանին պատկանող հանքային ռեսուրսներին առնչվող հետազոտման աշխատանքներն ու իրագործելիության ուսումնասիրությունները: Այս նախնական ներդրմանը հաջորդել է 6 լրացուցիչ ներդրում և բաժնետոմսերի 5 երաշխավորագրի տրամադրում: Ներկայումս ՄՖԿ-ին է պատկանում Լիդիանի բաժնետոմսերի 7,9 տոկոսը և 2007-ից ի վեր նրանք այս ծրագրի մեջ ներդրել են ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար: Այսինքն ՄՖԿ-ն շատ լուրջ դերակատարում է ունեցել Լիդիանի գործունեության և առաջխաղացման սկզբնական փուլերում։ Եվ ահա, 2017 թ․-ի հունիսի 19-ին, ՀԱՊ-ը վերոնշյալ բողոքի վերաբերյալ իր վերջնական զեկույցն ուղարկել է ՄՖԿ-ի ղեկավարությանը՝ պաշտոնական արձագանքի համար։ Իսկ ՄՖԿ-ն 20 աշխատանքային օրվա ընթացքում պետք է արձագանքի այս զեկույցին, որից հետո բոլոր նյութերը ներկայացվելու են Համաշխարհային բանկի խմբի նախագահին՝ վերջնականացման և հրապարակման համար։ Սակայն ՀԱՊ-ի արդեն իսկ հրապարակած զեկույցներում ներկայացված են փաստեր, որոնք ունեն լրացուցիչ լուրջ վերլուծության և ուշադրության կարիք։ Բացի այդ վերջին երկու տարվա ընթացքում ի հայտ են եկել նոր էական էկոլոգիական հանգամանքներ և փորձագիտական եզրակացություններ (նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված), որոնք անպայման պետք է քննարկման առարկա դառնան վերոնշյալ բողոքի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելուց առաջ։ Հերթականությամբ ներկայացնենք վերոնշյալ փաստերն ու եզրակացությունները 1․ 2015 թ․-ի ապրիլի 27-ի իր զեկույցում ՀԱՊ-ը նշել է, որ 2007 թ.-ի մայիսին Կոսովոյում և Հայաստանում իրականացվել է ընկերության ծրագրային տեղանքների բնապահպանական և սոցիալական գնահատում: Կոսովոյի տեղանքներ այցելել են ՄՖԿ-ի բնապահպանական և սոցիալական ոլորտի մասնագետներ, այնինչ Ամուլսարի հանքավայրի ծրագրի տեղանքի գնահատումն իրականացվել է միայն Հայաստանում ՄՖԿ-ի տեղական ներկայացուցչի կողմից: Համաձայն ՄՖԿ-ի կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրային գնահատման՝ Ծրագիրը վայելում է լայն հանրային աջակցություն և չի հանգեցնի որևէ բացասական բնապահպանական հետևանքի: Միևնույն ժամանակ ՄՖԿ-ն նշել է, որ ընկերությունն ունի բնապահպանական և սոցիալական ոլորտի կառավարման սահմանափակ կարողություն և գործում է այն երկրներում, որտեղ բնապահպանական և սոցիալական ոլորտի կարգավորման շրջանակը թույլ է: Այս խնդրի հետ կապված ՀԱՊ-ը եզրակացրել է, որ փորձաքննության ընթացքում դիտարկված նյութերի հիման վրա չի կարող որոշակի եզրակացություն տալ առ այն, թե արդյոք ՄՖԿ-ի կողմից նախքան ներդրումը կատարված բնապահպանական և սոցիալական դիտարկումը համապատասխանում էր ռիսկին և ուստի արդյոք ՄՖԿ-ն ունի ողջամիտ ակնալիքներ առ այն, որ Ծրագիրը կհամապատասխանի գործունեության չափանիշներին: Մասնավորապես, ՀԱՊ-ը հարցեր ունի ՄՖԿ-ի կողմից իրականացված բնապահպանական և սոցիալական դիտարկման այն եզրակացությունների վերաբերյալ, որոնք առնչվում են ծրագրի հետևանքներին և ծրագրի հանդեպ հանրային աջակցության աստիճանին՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ էկոլոգիական և սոցիալական ոլորտի անձնակազմը չի այցելել ծրագրային տեղանքը: Մենք կարծում ենք, որ ՀԱՊ-ի այս եզրակացությունը շատ տեղին է և երկրորդում ենք այն։ ՄՖԿ-ն իսկապես 2007 թ․-ին չէր կարող ունենալ օբյեկտիվ գնահատական այն մասին, որ Ծրագիրը վայելում է լայն հանրային աջակցություն, քանի որ այդ ժամանակ հանրությունն ընդհանրապես տեղեկացված չէր Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, ոչ մի գնահատման փաստաթուղթ հասանելի չէր հանրությանը, և դեռևս չէր անցկացվել այս ծրագրի վերաբերյալ որևէ հանրային քննարկում։ Առավել ևս զարմանալի և անհասկանալի է ՄՖԿ-ի միանշանակ համոզվածությունն առ այն, որ Ծրագիրը չի հանգեցնի որևէ բացասական բնապահպանական հետևանքի: 2․ Նույն զեկույցում ՀԱՊ-ը նշել է, որ ՄՖԿ-ի կողմից 2007 թ․-ի հունիսին ավարտուն տեսքի բերած նախնական ներդրմանն առնչվող այդ փաստաթղթերում նաև գրված է, որ խոշոր միջազգային հանքարդյունաբերական ընկերության («Նյումոնթ») ներգրավվածությունը որպես ծրագրի խոշորագույն ներդրող պետք է վստահություն ներշնչի Լիդիանի ղեկավարման թիմի որակի և ընկերության ակտիվների հանդեպ, ինչպես նաև հավաստիացնի, որ Լիդիանի ակտիվները կբաշխվեն համաձայն արդյունաբերության ոլորտի լավագույն փորձի: ՀԱՊ-ի զեկույցում նաև նշված է հետևյալը․ «2009 թ.-ին ՄՖԿ-ն կատարեց հաջորդ ներդրումն ընկերությունում՝ կենտրոնանալով Ամուլսարի ծրագրի վրա: Սակայն տեղանքի որևէ որոշակի պատշաճ ջանադրություն չիրականացվեց, քանի որ այդ առումով ՄՖԿ-ն վստահում էր ընկերության՝ իր կողմից իրականացվող վերահսկողությանը: Համաձայն նշված ներդրմանն առնչվող ՄՖԿ փաստաթղթերի՝ ակնկալվում էր, որ 2009 թ. վերջին Նյումոնթը կավելացներ համատեղ ձեռնարկության իր մասնաբաժինը՝ հասցնելով այն 80 տոկոսի, և Ծրագիրը կանցներ արտադրության փուլին 2011 թ.-ին»: Որպես եզրակացություն ՀԱՊ-ը հարցեր ունի ՄՖԿ-ին նաև այս առումով, հաշվի առնելով այն փաստը, որ 2010 թ․-ին Նյումոնթը դուրս եկավ այս ներդրումային ծրագրից, իսկ ՄՖԿ-ն վստահել էր Նյումոնթի ներգրավմանը և երաշխավորել, որ Լիդիանի ակտիվները կզարգանան արդյունավետության ոլորտի լավագույն փորձի համաձայն: Մենք նույնպես կիսում ենք այս մտահոգությունը, քանի որ հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Լիդիան ընկերությունը չէր կարող վստահություն ներշնչել ու ստանալ ֆինանսական աջակցություն տարբեր ֆինանսական կազմակերպություններից։ Ակնհայտ է, որ Ամուլսարի դեպքում վստահության երաշխիք է հանդիսացել աշխարհի խոշորագույն ընկերություններից Նյումոնթի ներգրավվածությունն այս Ծրագրում։ Բնականաբար անհասկանալի է ՄՖԿ-ի անտարբերությունն այս հարցում ու աջակցության շարունակումը 2010 թ․-ին Նյումոնթի այս Ծրագրից դուրս գալուց հետո, և դրա իրականացման ժամանակացույցերի բազմաթիվ խախտումների պայմաններում։ 3. ՀԱՊ-ի զեկույցից նաև պարզ է դառնում, որ Ծրագրի նախնական փուլերում ՄՖԿ-ն արտահայտել է մտահոգություններ Ամուլսարի շուրջ գտնվող համայնքների հետ ընկերության հաղորդակցման կապակցությամբ, հատկապես, որ տեղի էր ունեցել խորհրդակցություն հիմնականում գյուղապետերի, այլ ոչ համայնական ավելի լայն շերտերի հետ: Բացի այդ, ՄՖԿ-ն բարձրացրեց հարցեր ընկերության կողմից ծրագրի ազդակիր տարածքում համայնքների որոշման նպատակով կիրառված մեթոդաբանության վերաբերյալ: Արդյունքում, ՄՖԿ-ն հանձնարարել էր ընկերությանը վերանայել շահագրգիռ կողմերի ներգրավման իր գործընթացը և ընդլայնել ծրագրի ազդակիր տարածքը՝ ներառելով Ջերմուկ քաղաքը: Սակայն այս հանձնարարությունը 6-7 տարի շարունակ անտեսվեց Լիդիանի կողմից, և Ջերմուկն ազդակիր համայնք համարվեց միայն 2016 թվականին՝ Ծրագրի առաջխաղացման ամենավերջին փուլում։ Այսինքն Ծրագրին ամենամոտ (ընդամենը 8-10 կմ) գտնվող խոշորագույն բնակավայրը, որը հայտնի է աշխարհահռչակ հանքային բուժիչ ջրերով և առողջարաններով, զրկված է եղել ամենավաղ փուլերում որոշում կայացնելու վրա ազդեցություն ունենալու որևէ հնարավորությունից։ Սա Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի կոպտագույն խախտում է, ինչը ՄՖԿ-ն չէր կարող նկատած չլինել։ Սակայն ՄՖԿ-ն շարունակել է վստահել Լիդիանին այս ամենից հետո, չնայած նրան, որ այդ ընկերությունը չի կատարել նույնիսկ իր այս պարզագույն հանձնարարությունը։ 4․ ՀԱՊ-ի զեկույցը շրջանցել է Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման դեպքում սպասվող էկոլոգիական և սոցիալական լրջագույն խնդիրները։ Դրանց մասին բազմիցս բարձրաձայնվել է ու այդ խնդիրները ներկայացվել են՝ ինչպես 2014 թ․-ի բողոքում, ՀԱՊ-ի ներկայացուցիչների հետ մեր հետագա հանդիպումների ժամանակ, այնպես էլ 2017 թ․-ի ապրիլին մի շարք բնապահպանական խմբերի կողմից Համաշխարհային բանկին և ՄՖԿ-ին ուղղված նամակում։ Սակայն ՄՖԿ-ն անընդհատ շեշտում էր, որ իրենք աջակցել են Ծրագրի երկրաբանական ուսումնասիրման փուլին, և քանի դեռ շահագործման փուլը չի սկսվել՝ չարժե քննարկել այդ խնդիրները։ Դեռ 2007 թ․-ին ՄՖԿ-ն արդեն որոշել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Միևնույն ժամանակ Ամուլսարի ոսկու ծրագիրն իրենց կողմից որակավորվել է որպես Բ դասի ծրագիր, ինչը նշանակում է, որ այն կհանգեցնի սահմանափակ անբարենպաստ բնապահպանական և սոցիալական ռիսկերի և (կամ) հետևանքների: Բազմաթիվ հայկական և միջազգային անկախ փորձագետներ այս տարիների ընթացքում բացահայտել են տարաբնույթ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ, որոնք պատշաճ գնահատված չեն Լիդիանի կողմից ու ընդհանրապես չեն անցել պետական լուրջ փորձաքննություն։ Դրանցից կարևորագույնը քաղցրահամ և հանքային ջրերի վրա հնարավոր էական բացասական ազդեցությունն է, որը շատ դեպքերում ուղղակի անկառավարելի է։ Անհիմն են ՄՖԿ-ի և Լիդիանի բոլոր այն պնդումները, թե ոսկու բաց եղանակով արդյունահանման և նատրիումի ցիանիդով տարեկան 10 մլն տոննա հանքաքարի վերամշակման արդյունքում ոչ մի էական վնաս չի լինի և բոլոր տեսակի աղտոտումներն ու արտանետումմները կլինեն նորմաների սահմաններում։ Դա է ապացուցում նաև այս ոլորտի միջազգային փորձը, երբ նույն ՄՖԿ-ի չափորոշիչների համաձայն գործող և լուրջ հանքարդյունահանման փորձ ու ֆինանսական շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող ընկերությունների գործունեության հետևանքով անդառնալի վնաս է հասցվում բնական միջավայրին (տես այստեղ և այստեղ)։ Ամուլսարի ոսկու ծրագիրն էկոլոգիական աղետի պատճառ կդառնա ՋերմուկիՈրոտանԱրփաջրատարթունելիՍպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ու Սևանա լճիԱրփա և Որոտանգետերի ավազաններիհամար։ Հարյուրավոր տարիների ընթացքում ծանրվտանգավոր ևռադիոակտիվ մետաղներովշարունակական աղտոտման կենթարկվեն Հայաստանի ևտարածաշրջանի քաղցրահամ ու հանքային ջրերիկարևորագույն պաշարները։ Մենք չենք կարողդա թույլ տալ և կոչ ենք անում ՄՖԿինինչպես նաևԼիդիանին աջակցող մյուս բոլորներդրողներինհրաժարվել իրենց մտադրություններից ու մասնակից չդառնալանվերահսկելիէկոլոգիական հետևանքներով հղի Ամուլսարի ոսկու ծրագրին։ Հ․ Գ․ Այս հարցադրումները բողոքատուների կողմից ուղարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am