Նիկոլ Փաշինյանի բաց խաղը՝ հայկական տարածքների հանձնումը միակ բանաձև

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին, տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով»,- իր այդ քայլը այսկերպ է հիմնավորել վարչապետը և շեշտել, որ դա արվել է Սյունիքում հնարավոր էսկալացիայի կանխման նպատակով։

Փաշինյանը մի քա նի անգամ շեշտել է, որ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է: «Այդ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու, իրոք, Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես հարյուր անգամ ասել ենք՝ մենք տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած, ցավոք սրտի եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ յոթ շրջանը, այո, պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են յոթ շրջանների մաս լինելու բերումով»,- նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե նման որոշում կայացնելիս արդյոք եղե՞լ է որևէ քննարկում, Փաշինյանը ասել է, թե մի քանի քննարկումներ են եղել․ «Հինգ-վեց անգամ քննարկում է եղել, բանակցութուն է եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը: Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել», - հայտարարել է Փաշինյանը և կոչ արել ընդդիմությանը՝ կողմնորոշվել, թե ո՞րն է՝ Հայաստանը։

Նա նաև առաջարկել է ընդդիմությանը հայտարարել, որ իրենք իշխանության գալու պարագայում Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից: Դեմագոգիայի և էժան պոպուլիզմի գործելաոճը Նիկոլ Փաշինյանի համար արդեն վաղուց է դարձել պետական քաղաքականության մաս։ Չկա պետական ռազմավարություն, թե դեռ ինչքան ենք հետքաշվելու և թշնամուն տարածք զիջելու պատերազմից խուսափելու անվան տակ։ Ադրբեջանը գնալով ավելին է պահանջում։ Սյունիքն ամբողջությամբ վերցնելու խնդիր է դրված՝ միջանցքի անվան տակ։ Մենք արդեն նրանց ենք տվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ո՞րն է հետագա պահանջներին դիմակայելու մեր պետական ռազմավարությունը, թե՞ Փաշինյանը պատրաստվում է Ալիևի բոլոր պահանջները կատարել՝ հիմնավորելով, թե չանելու դեպքում նոր պատերազմ կսկսվի։

Պատերազմը կանխելու Փաշինյանի իմացած ու կիրառած միակ բանաձևը հայկական տարածքների հանձնումն է։ Որտե՞ղ են դիվանագիտությունն ու բանակցությունները, ո՞րն է անվտանգության մեր դոկտրինի առանցքը խայտառակ պարտությունից մեկ տարի անց։ Այս հարցերի մասին ԱԺ բարձր ամբիոնից որևէ հայտարարություն չի հնչել, որովհետև այդ հարցերը բաց են։ Իշխանությունների օրակարգում, բացի կոմունիկացիաները բացելու, տարածքները հանձնելու հարցերից, այլ կետեր չկան։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2649 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am