Ռոճիկով՝ ինքնամոռաց ճամփորդողը. Գինը՝ Հայրենիք

Երկու օր է, ինչ հայ հասարակությանը որպես հանդիսատեսի, նախագահականը մի քանի տողանոց մամլո հաղորդագրությունների տարափով է կերակրում, որոնք պատմում են ՀՀ նախագահի հերթական «պատմական այցերի» մասին...

Ահա հաղորդագրություններից մեկը. «2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։ Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն: Ապա՝ «...օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»:

Այնուհետև հայտնում են, որ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա: «Հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այդ այցի շրջանակում Հայաստանի նախագահը այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողով։ Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ: Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։

Այնուհետև Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: «Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանի նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը»: Իսկ հետո՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային կարճատև այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Այս այցելությունների նպատակները՝ բացի ցուցադրական և վարկանիշային լինելուց՝ ի՞նչ արդյունքներ են ունենում: Ո՞ւմ են պետք այս ճամփորդությունները, եթե Հայաստանի Հանրապետության համար «0» արդյունք են ունենում, չեն իրականացվում գովազդվող «ներդրումները»:

Մինչդեռ, օրինակ մեր թշնամի Ադրբեջանը 2019-ին Սաուդյան Արաբիայի հետ ընդլայնեց համագործակցությունը: Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան կնքեցին միջկառավարական համաձայնագիր ռազմական ոլորտում համագործակցելու մասին: «Ռազմական ոլորտում համագործակցության մասին երկու կառավարությունների միջև համաձայնագիրը կնքվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըկովի և Սաուդյան Արաբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ֆայադ բեն Համեդ ալ Ռովալիի միջև կայացած հանդիպման ժամանակ», - հաղորդեց 2 տարի առաջ Ադրբեջանի ՊՆ-ն: Այդ բանակցություններում քննարկվել էին երկու երկրների բանակների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունը:

Իսկ վերջերս Էրդողանը պնդեց, թե Սաուդյան Արաբիան ցանկանում է Թուրքիայից ԱԹՍ-ներ գնել: Էրդողանն անդրադարձել էր Թուրքիայի ցավոտ խնդրին՝ Հունաստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին՝ մեկ անգամ ևս իր դժգոհությունը հայտնելով այդ կապակցությամբ։ «Սաուդյան Արաբիան էլ այնտեղ Հունաստանի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում, սակայն մյուս կողմից՝ Թուրքիայից ԱԹՍ է ցանկանում»,- ասել էր Էրդողան։ Նկատենք, որ վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված էր «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որն իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Սակայն, սա ամենևին էլ չի բացառում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը նավթի ու գազի հարցում:

Բացի այդ, եթե Արմեն Սարգսյանն այդքան հեղինակավոր անձ է Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ինչո՞ւ այդ երկրների մայրաքաղաքներից 44-օրյա պատերազմի օրերին համարժեք դատապարտող հայտարարություններ չհնչեցին Ադրբեջանի հասցեին: ՀՀ տարածքային ամբողջականության խախտումների, հայ գերիների խոշտանգումների, սպանությունների հարցով, և առհասարակ, հայերի նկատմամբ տեռորի համար՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանին չի հաջողվել իր «պատմական» այցերի արդյունքում ընդդեմ Ադրբեջանի որևէ երկրից մի կիսաքննադատական հայտարարություն ստանալ:

Ավելին, աշխարհաքաղաքական առումով, ինչպե՞ս է ընդունում հարևան Իրանը Արմեն Սարգսյանի այցերը: Չէ՞ որ տարիներ շարունակ մամուլում հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները Իրանի վրա հնարավոր հարձակման համատեղ ծրագրեր են մշակում, եթե Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի զարգացումը չդադարեցվի համաձայնության արդյունքում: Դեռ տարիներ առաջ Էր Ռիյադը, ըստ Sunday Times-ի տեղեկությունների, իբր նույնիսկ Իսրայելին թույլ էր տվել օգտագործել իր օդային տարածքը այն դեպքում, եթե վարչապետ Բենիամին Նաթանյահուն ռազմական գործողությունների որոշում կայացներ: «Սաուդյան Արաբիան պատրաստ է Իսրայելին ցանկացած օգնություն տրամադրել»,- գրում էին միջազգային պարբերականները՝ իրենց անանուն դիվանագիտական աղբյուրին հղում անելով:

Ինչևէ, այցելությունները ոչինչ են, եթե ցանկացած պետություն Հայաստանի համար վճռորոշ պահերին կարող է Ադրբեջանին աջակցել նախևառաջ ռազմական ոլորտում: Մի այդպիսի վառ օրինակ էլ Իսրայելն է: Ինչպիսի ոգևորություն էր, որ տարիներ առաջ հայ-իսրայելական հարաբերություններում տեղաշարժ էր նկատվում, պաշտոնական այցելություններ էին գրանցվում, հայ-իսրայելական բանակցություններ, թեև այդ երկիրը շարունակում է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

2020թ. օգոստոսից էլ սկսեց գործել Իսրայելում ՀՀ դեսպանատունը և դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, ու թվում էր, թե հայ-իսրայելական հարաբերություններում դրական դինամիկա կա: Բայց ինչ տեղի ունեցավ մեկ ամիս անց, 44-օրյա պատերազմում բացահայտվեց, թե ինչ քանակությամբ զինտեխնիկա է վաճառել Իսրայելն Ադրբեջանին, որոնք թափվում էին մեր երիտասարդների վրա:

Հետո, պատերազմից որոշ ժամանակ անց պատասխանելով իսրայելական The Jerusalem Post պարբերականի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստիպված էր արձանագրել. «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար»... Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Հետևաբար, Արմեն Սարգսյանի թանկարժեք ուղևորությունները բացի բյուջեի ծախսից Հայաստան պետությանն ու ՀՀ քաղաքացիներին առայժմ որևէ օգուտ չեն բերել: Իսկ ինքնագովազդի առումով, այո՛, Հայաստանն ունի ինքնամոռաց ճամփորդող մի ղեկավար, որի նպատակն իր ուղևորությունների ցանկը լրացնելն է ընդամենը, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3881 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am