Սասուն Միքայելյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. միմոսության հերթական սերիան

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի»,- ներկայիս իրավիճակի եւ տարածքային կորուստների մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: Ըըստ նրա՝ 22 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր եւ այդ ահաբեկչությունը կոտրեց Հայաստանի ողնաշարը, պետությունը քանդեց հիմքից ու եթե այն չլիներ, մենք այսօր բոլորովին այլ պետություն կունենայինք՝ հզոր բանակով: Նա վստահ է, որ ահաբեկչության պատվիրատուները վաղ թե ուշ կբացահայտվեն, դա կլինի՞ այս իշխանության օրոք, գործող իշխանությունը կարո՞ղ է դա անել, ըստ Սասուն Միքայելյանի՝ հետո կերեւա. «Բոլոր իշխանություններն էլ պիտի անպայման այդ ուղղությամբ մտածեն, եթե չբացահայտվի՝ շարունակական բաներ տեղի կունենա հետագայում»:
Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո առաջին միտքը որ ծագում է այն է,՝ ովքեր ու ինչ սկզբունքներով են հավաքվել Քաղաքացիական պայմանագիր իշխող ուժում, տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, ում խելքին ինչ փչում, այն էլ անսում ու ասում է: Ընդամենը վերջերս ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը քաղաքական-հասարարական շրջանակներում երկրաշարժ առաջացրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին իր սկանդալային հայտարարությամբ:
«Վազգեն Սարգսյանին շատ լավ հիշում եմ, նա շատ լավ բաներ է արել, բայց նա մի մեծ սխալ է արել, որը պետք է չաներ. ուժային համակարգը քաղաքական որոշում կայացնելու իրավունք չունի: Նրա ընկերներին հարցրեք, նա շատ արագ էլ հասկացել էր, որ խնդիրներ կային և երեք ամիս հետո նա այլ ուղերձ էր ուղարկում, բայց արդեն ուշ էր»,- ասաց Սուքիասյանը՝ պարզաբանելով, որ Վազգեն Սարգսյանը եթե չ;իներ Արցախի հարցը վաղուց լուծված կլիներ :
Հիմա ինչպես չասենք՝ կողմոնորշվեք տղերք՝ Վազգեն Սարգսյան ազգի փրկի՞չ էր, թե ազգակործան պատուհաս:
Դատելով այսօրվա իրավիճակից եւ իշխանությունների գործողություններից, փաստացի
Վազգեն Սարգսյանը խանգարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին, եւ այն մարդկանց, որոնք նրա արյան վրա առեւտուր էին փորձում անել եւ Վազգենի մարմինը դեռ չսառած ցուցակ էին ներկայացրել պաշտոնների համար: Մենք կարո՞ղ ենք ասել, որ հենց դուք սպանեցիք Վազգեն Սարգսյանին, որ տարիներ հետո իշխանություն զավթելով իրագործեք ձեր վաղեմի երազանքը:
Իսկ հիմա եկել հինգ հոգով յոթ երգ եք երգում: Մինչ Փաշինյանն ու իր իշխանությունը հայի հետ 21-րդ դարի ցեղասպանություն գործած թուրքի հետ բարիդրիացիություն օրակարգ է առաջ քաշում,

Սասուն Միքայելյանը կոչ է անում ժողովրդին համախմբել բանակի կողքին եւ պատրաստվել նոր պատերզազմի:
<<Մենք ոչ թե պիտի վախենանք պատերազմից, այլ պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմի, այսօր ՀՀ սահմաններն են վտանգված: Մենք մեր ուղղությամբ մեր գործն անում ենք՝ ԵԿՄ-ն»:
Այս մարդը լավ կանի իր քաղաքական առաջնորդին հետ քաշի թուրք-ադրբեջանական տանդեմի գրկից եւ բացատրի, որ մեզ մորթողի հետ չի կարելի խաղաղ ապրել, մեզ առեւանգողի հետ չի կարելի, եւ ընդհանրապես այս ի՜նչ էժանագին դեմագոգիա է, էժանագին ծաղրածուների շքերթ:

Ինչ վերաբրում է բանակին, մենք հզոր բանակ ունեինք մինչեւ հայկական երիտթուրքերի իշխանության գալը, բայց թուրքի դեմ ծնկողի, Ալիեւի կոշկները լիզողի ու դոլարային գործարքի գնացողի կողմից այն փոշիացվեց ու կոտրվեց: Եւ առհասարակ տաքուկ կաբինետներից հոխորտալու փոխարեն, չէր խանգարի պատասխանել Ալիեւի զառանցանքներին, կամ գնալ անասունների հետեւից, որոնք ամեն օր առեւանգում են սահմաններին: Այնպես որ սասունմիքայելյանակերպ ծաղրածուները լավ կանեն անհետանան ասպարեզից եւ իրենց միմոսությունն իրենց քայլում ցուցադրեն:

Անի Սահակյան

դիտվել է 5594 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am