Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը որոշել է Վահան Զարոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛ տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի:

Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամը չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ նույն «առաջնորդի» կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2018 թ. հունիսի 27-ին և շուրջ 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել էր աշխատանքից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «կարկառուն հեղափոխականը» փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի բացահայտվելուց հետո շեֆը ստիպված էր նույն ձեռքով ստորագրել նրա ազատման հրամանը:

Վահան Զարոյանի նկատմամբ նշված փաստի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ համաներման հիմքով։ Չի բացառվում, որ նրան հեշտությամբ և կարճ ժամանակում ներել են կարկառուն նիկոլական լինելու համար:

Հիշեցնենք՝ Վահան Զարոյանն աչքի էր ընկել շեֆին մատուցած այլ ծառայություններով. նա 2019 թ. «հերոսական» պայքար էր մղել նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ ընդգրկվելով նրա դեմ ցույց իրականացնողների շարքերում: Այնուհետև նա բախտը փորձել էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ չէր հաջողել՝ հավաքելով ընդամենը 504 ձայն և փառքի դափնիները զիջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին:

Այդուհանդերձ, չուրանալով Վահան Զարոյանի՝ հայրենիքին, ներողություն, հայրենիքը օրը ցերեկով թշնամուն զիջող «առաջնորդին» մատուցած ծառայությունները, Փաշինյանը, նրան փորձեց նաև պատգամավոր դարձնել: Արդյունքում՝ անդիպլոմավոր վարդենիսցին, որին իշխող վարչախումբը մինչ այդ հասցրել էր խցկել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական, զբաղեցրեց 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը: Ինչպես տեսանք, Զարոյանի բախտն այստեղ էլ չբերեց, և ընտրությունների արդյունքում նա այդպես էլ չդարձավ երեսփոխան:

Նշված ոդիսականի ավարտին՝ Փաշինյանը, առաջնորդվելով «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով, Վահան Զարոյանին վերստին նշանակեց իր հին պաշտոնին՝ Գեղարքունիքի փոխմարզպետ:

Փաշինյանը կեղծված դիպլոմի պատճառով Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատեց Վահան Զարոյանին, 3 տարի անց նույն Փաշինյանը Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնին նշանակեց այդ նույն Վահան Զարոյանին»:

դիտվել է 992 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am