Սերժ Սարգսյանի «անեծքը» Կարեն Կարապետյանին

Հունիսի 29-ի կառավարության նիստը վարել է Սերժ Սարգսյանը, որը կարճ ելույթ է ունեցել և անդրադարձել կառավարության անելիքներին: Նա նշել է, որ կառավարության ծրագրի խորհրդարանական հաստատումը նշանակում է նոր շրջափուլի մեկնարկ, և «մեր խնդիրն է այդ շրջափուլը անցկացնել հնարավորինս անցնցում և արդյունավետ»: «Պետք է հետևողական բացատրենք մեր ունեցած սուղ միջոցները օպտիմալ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: Թափանցիկությունն ինքնանպատակ չէ, դրա հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը, պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջությամբ վերահսկելի թե խորհրդարանի, թե հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և արդյունավետ միջոցներ, որոնք պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքին», ասում է Սերժ Սարգսյանը: Ապա` նշել է նաև, որ պետք է հետևողական աշխատեն արտաքին միջավայրը բարելավելու ուղղությամբ և պետք է աշխատեն ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացակամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական բան առայժմ տեղի չի ունենում: Ըստ էության, Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ Ադրբեջանի կողմից առկա է պատերազմի բռնկման վտանգ, իսկ Թուրքիայի կողմից հարաբերությունները կարգավորելու և Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ չարժե որևէ դրական ակնկալիք ունենալ: Սերժ Սարգսյանի այցելության նպատակը կառավարություն, առհասարակ ունի մի քանի նշանակություն: Նա ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում ինքը ինչպես հիմա, այնպես էլ ապագայում` 2018-ից հետո, իրավիճակը հսկողն ու ղեկավարողն է լինելու: Բայց առավել հետաքրքրական են Սերժ Սարգսյանի ակնկալիքները Կարեն Կարապետյանից, այն բառապաշարը, որ նա օգտագործել է` ցույց տալով բացթողումները` թափանցիկություն, կոռուպցիայի և հովանավորչության վերացում, պետական ծախսերի, գնումների համակարգի վերահսկելիություն... Այսինքն, մի կողմից Սերժ Սարգսյանը պահանջներ է ներկայացնում Կարեն Կարապետյանին` մյուս կողմից, բոլորի համար պարզ է, որ վարչապետը չի կարող իրեն ազատություն տալ, հետևաբար ընկել է փակ շրջանի մեջ, ի ցույց դնելով իր անելանելիությունը, որում, խոշոր հաշվով, հայտնվել է ներկայիս կառավարությունը: Ու այստեղ է առավել քան ուշագրավ է Սերժ Սարգսյանի կողմից չինական ասացվածքի մասին հիշատակումը. «Հարգելի բարեկամներ, հաճախ է այս տարիներին հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը՝ շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելը իսկապես դժվար է, բայց նաև հետաքրքիր...»: Իրավիճակն, իսկապես հետաքրքիր է, մանավանդ Կարեն Կարապետյանի համար, որն էլ փաստացի հայտնվել է, կարծես, «անիծվածի» կարգավիճակում. նրան հրապարակային` կառավարության ողջ անդամների ներկայությամբ, թափանցիկ աշխատելու, կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարելու դասեր են տալիս, բայց մյուս կողմից արդեն ամիսներ շարունակ այս կառավարությունը որևէ արդյունք ի վիճակի չէ ցույց տալ: Ամեն անգամ Սերժ Սարգսյանը, կարծես, վերջին նախազգուշացումն է հնչեցնում Կարեն Կարապետյանին, իսկ վերջինս էլ, կարծես, իր հերթին, հաշտվել է իր «ընդունակությունների» ու «հնարավորությունների» սահմանագծի հետ: Արդեն իսկ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն աշխատում է թևաթափ եղած և ինքն էլ գիտի, որ եթե անգամ շարունակի աշխատել` աշխատելու է Սերժ Սարգսյանի թելադրած խաղի կանոններով, ինքնագործունեություն թույլ չեն տալու: Դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` Սերժ Սարգսյանի այսօրվա տոնայնությունը հուշում է, որ Կարեն Կարապետյանին մի քանի ամիս է մնացել «զվարճանալու», կամ «զվարճացնելու» համար: Իհարկե, Սերժ Սարգսյանը նաև սփոփիչ խոսքեր է ասել. «Հավատում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ է կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը»: Բայց, երբ դրանից հետո խոսել է Կարեն Կարապետյանը` դրան հետևել է իսկապես հիշարժան մի միջադեպ: «Պարոն նախագահ, նախ շնորհակալ ենք այցի և խոսքերի համար: Ուզում ենք հավաստիացնել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է մեր թիմը, գործադիրը, իրագործելի է: Մենք շատ լավ հասկանում ենք ինչ սպասումներ ունի հասարակությունը մեզանից, շատ լավ հասկանում ենք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք տրամադրված և բոլոր նախատեսված մեր ծրագիրը իրագործելու ենք», ասել է վարչապետը: Սրան էլ հետևել է Սերժ Սարգսյանի ոչ պակաս ուշագրավ արձագանքը. «Եթե հեշտ լիներ, պարո´ն վարչապետ, մինչև հիմա ամբողջը արած, պրծած կլինեիքն: Բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»: Կառավարության ամբողջ կազմի ներկայությամբ երկրի վարչապետին այսպիսի տոնայնությամբ «տեղը դնելը», թերևս, աննախադեպ է ՀՀ անկախության 26-ամյա պատմության մեջ: Սա վկայում է Սերժ Սարգսյանի մոտ առկա վերաբերմունքի ու տրամադրվածության մասին Կարեն Կարապետյանի անձի նկատմամբ, որն, ըստ երևույթին, դրական չես անվանի: Սերժ Սարգսյանն, իսկապես, ի ցույց է դնում Կարեն Կարապետյանի` «անիծված» լինելը... Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am