Ինչո՞ւ սովետական քարտեզներով, ի՞նչ զիջումներ են սպասում Պուտինն ու Ալիևը՝ Երևանից

Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում 2022թ. բյուջեի նախագծի քննարկմանը ծավալուն ելույթ ունեցավ՝ առանց անդրադառնալու տեղական և ռուսական լրատվամիջոցում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերին, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը նոր փաստաթղթեր են ստորագրելու։

Փաշինյանը եկավ և հեռացավ լրագրողների համար անհասանելի հատվածով, պատգամավորների հարցերին ևս չպատասխանեց։ Մեկնաբանությունից հրաժարվեց նաև նրա մամուլի խոսնակը։ Մանե Գևորգյանը հղում արեց արտաքին գերատեսչության շաբաթօրյա հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներին, ապա նրանք կա՛մ հրաժարվում են խոսել այս մասին, կա՛մ ասում, որ տեղեկություն չունեն։ Զավեշտն այն է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին իշխող էլիտան լռում է:
Իսկ հասարակությունը մամուլից է տեղեկանում հնարավոր նոր փաստաթղթի մասին։ Թե այս համընդհանուր անորոշության ֆոնին ինչպես է քաղաքական դաշտը հակազդելու՝ ևս մնում է անորոշ: Ընդդիմությանն էլ իշխանությունը չի բարեհաճում պատասխանել, մինչդեռ եթե ինչ-որ պրոցես է գնում, դա նշանակում է, որ հրապարակային կամ առնվազն հիմնական քաղաքական դերակատաների, հասարակության հիմնական անձանց, սփյուռքի հիմնական դերակատարների ներգրավում պետք է տեղի ունենար, քննարկվեր, թե ինչ նոր «անակնկալ» է մատուցվում Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։

«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները»,- հայտնեց լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։ Հոդվածի հեղինակ Թաթուլ Հակոբյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր. «Ես չեմ բացառում, որ կարող է վերջին պահին մի դետալի պատճառով այդ հանդիպումը չկայանալ: Ես չգիտեմ, թե ինչ դիմադրություն է մնացել հայկական կողմից, որպեսզի նա կարողանա «ոչ» ասել, այս փաստաթղթին», - ասաց Հակոբյանը:

Արդյոք ընդդիմադիրները բաց աղբյուրներից ուսումնասիրել են 1920-ականներից մինչև Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածի քարտեզները և իշխանության առջև հարցեր են բարձրացնում: Ինչո՞ւ այդ քարտեզներով, ի՞նչ է ենթադրում դա, ի՞նչ զիջումներ են ակնկալում Մոսկվան ու Բաքուն՝ Երևանից ու մինչև երբ է Հայաստանը ինչ-որ բան զիջելու Մոսկվային ու Բաքվին:

Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, օրերս նշեց Ռուսաստանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների իրավիճակի վերջնական կարգավորման հարցին։ Վլադիմիր Պուտինը բացատրել է՝ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ «Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակը վերջնական կարգավորելն է, և այստեղ իհարկե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ, այստեղ հավանաբար, մեզ որևէ մեկը պետք էլ չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։ Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ պետք է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այնտեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել, բայց այնպես որ դա ճանաչվի և շահավետ լինի երկու կողմերին:

Կարելի՞ է դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ», ասաց ՌԴ նախագահը։

Նկատենք, որ Հայաստանի սահմանային իրավիճակի կարգավորման մասին Պուտինի հայտարարությանը Հայաստանից առայժմ որևէ պաշտոնական արձագանք չկա։
Հիշեցնենք նաև, որ Եվրամիությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է սահմանային դելիմիտացիայի առումով օժանդակություն տրամադրել, բայց փաստորեն Պուտինը հիշեցրեց բոլորին, որ դարձյալ այս պարագայում՝ Մոսկվան է որոշողը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2294 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am