Կքննարկվի Բակո Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված օրակարգի համաձայն՝ համագումարում հաշվետվությամբ հանդես կգա կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ապա տեղի կունենան կուսակցության նոր նախագահի և ղեկավար մարմինների ընտրություններ»,- ասել է Թովմասյանը: Անդրադառնալով առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններին՝ Թովմասյանը նշել է, որ քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո հուլիսին Խորհրդարանի կողմից անցումային շրջանի համար պետք է նախագահ ընտրվի, համագումարի պատվիրակները պետք է լիազորեն խորհրդարանի պատգամավորներին, թե ում թեկնածությունը սատարեն նախագահի ընտրության ժամանակ: «Այսօր կայացած խորհրդի նիստում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության դիրքորոշման հարցը: Արդյունքում, որոշում է կայացվել հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի քննարկմանը դնել Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը»,- նշել է Ա. Թովմասյանը: «Շուրջ մեկ տասնամյակ մենք շատ ակտիվ աշխատել ենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ որպես կուսակցություն կրելով մեծ պատասխանատվություն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, հաղթահարել 2016թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի դժվարությունները և մեծ մասամբ կյանքի կոչել նախագահի նախընտրական ծրագրի դրույթները: Բակո Սահակյանի հետ մինչև 2020թ.-ը, համոզված եմ, կկարողանանք ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնց իրագործումը մեզ չի հաջողվել այս ընթացքում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով»,- ընդգծել է Թովմասյանը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am