«Իսլամական պետություն»-ը ստանձնել է տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Քաբուլում էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է Khaama Press-ը։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ էլեկտրահաղորդակցման գծերը կմիացվեն ցանցի շաբաթ երեկոյան։
Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ պայթյունի հետ կապ ունեցող 3 անձ է ձերբակալվել, սակայն չի նշվում՝ արդյոք նրանք ԻՊ գրոհայիններ են
