«Էլաստիկ» գործարանի հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել
Ռյազան շրջանում գործող «Էլաստիկ» գործարանում հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 8.00-ի սահմաններում՝ տեխնիկայի գործարկման ժամանակ։
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պահին գործարանում եղել է 17 աշխատակից։
