Հանցագործին ժպ են նշանակել.ամեն ինչ կանեմ, որ Արարատը կարժանանա Սյունիքի բախտին

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքում նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնք պայմանավորված են համայնքների խոշորացմամբ: Նիկոլ Փաշինյանը ըստ էության որոշել է համայնքներում իր ձեռքը վերցնել իշխանությունը եւ ազատվել անցանկալի համայնքապետերից: Վերջին ամիսներին նա շրջանցելով օրենքը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում , որպեսզի լծակները նրանց ձեռքում կենտրոնացնի, թեպետ օրենքով գործող համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրանք պետք է շարունակեն այնքան մինչեւ նոր քաղաքապետ ընտրվի: Օրերս հայտնի դարձավ, որ Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանին փոխարինեցին ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ավետիսյանով, վերջինս եւ իր ընտանիքը Արարատում հայտնի համբավ ունեն: Ասլան Ավետիսյանն անցնում է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, Փաշինյանի զինակիցն է, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի ընկերը: Բացի դա նա եւ իր երկու որդիները տարբեր աղմկահարույց գործերով են անցնում: 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին՝ Ասլան Ավետիսյանի որդիներից մեկին: ԺՊ-ի մյուս որդին՝ Հովհաննես Ավետիսյանը մարզպետի խորհրդականն է. «Տառացի անգրագետ, Գարիկից(նկատի ունի Գարիկ Սարգսյանին) որեւէ բանով չի տարբերվում, դեռ Գարիկը խոսել սովորել էր համայնքապետ աշխատելու ընթացում, սա կոպիտ ասած անլեզու հայվան է: Սա հանցագործների ընտանիք է եւ իրավունք չունեն քաղաք ղեկավարել»,- ասում է Գայանե Հովնանյանը. «Այս պահին այդ ընտանիքից երկուսի մասով կան քննվող քրեական գործեր,որդիներից մեկն ամբաստանիալի կարգավիճակ ունի, բայց քանի որ Նիկոլն է իրենց մեջքին կանգնած, ստորագրությամբ ազատ է արձակվել: Բացի դա ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ են մտերիմներ»: Ինչպես նշեցինք՝ Ասլան Ավետիսյանը անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առայն, որ. «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»: Նա կես տարի անգամ ազատազրկվեց, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: Սակայն 2021 թվականի մայիսին Ասլանյանն արդարացվել է:
«Ենթադրվում է, որ հենց նա էլ կգլխավորի ՔՊ ցուցակը եւ դա շատ լավ է, քանի որ Արարատը կարժանանա Սյունիքի բախտին, ես ամեն ինչ կանեմ, որ հանցագործը չդառնա համայնքի ղեկավար»:

Անի Սահակյան

դիտվել է 3166 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am