Ինչ է ՊՆ-ն թաքցնում
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փելա սարի հետ կապված ԱԱԾ-ն հայտարարություն արդեն տարածել է։
Նա նաև չպատասխանեց հարցին, թե այժմ Փելա սարում ՀՀ ՀՕՊ ուժեր կա՞ն, թե՞ ոչ։
«Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի թաքցնում, այն, ինչը հնարավոր է հանրայնացնել՝ հանրայնացնում է։ Ես սրանից առաջ, երբ ԱԺ-ում էի, քանիցս խնդրել եմ, որպեսզի հետևեն պաշտոնական լրահոսին, որևէ բան որևէ պատկան մարմին չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չի որևէ բան թաքցնել»,- նշեց Արման Սարգսյանը։
