Ամուսնուս մեքենան պայթեցրած ահաբեկիչներին՝ դատավոր Մելիքսեթյանն ազատ է արձակել. Զարուհի Փոստանջյան (video)

Արմինե Մելիքսեթյանը պատվեր կատարող դատավորներից է,- մեզ հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին գիշերը ահաբեկչական ակտ իրականացրած հանցագործներից մեկին։ Այդ հանցագործները գումարի դիմաց պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնուն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով բարոյական և միլիոնավոր դրամների ֆինանսական վնաս Զարուհի Փոստանջյանի ընտանիքին, ինչպես նաև հարևաններին։

Փոստանջյանի խոսքով՝ դատավորը պարտավոր է հանցագործներին կալանավորելու որոշում կայացնել, բայց Արմինե Մելիքսեթյանը չի կայացրել. «Այսինքն, մենք հիմա ակնկալենք, որ սրան դուրս են թողել, որ էլի նման բաներ անի: Բացի այդ, հանցագործներից մյուսն էլ, որն այս ընթացքում եղել է ազատության մեջ, վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նրանց գործն է հանցագործին կալանավորել, ընդհակառակը՝ բաց են թողնում, իսկ օրինակ Չարչյանի նման բժշկին էս կինը կալանքի որոշում էր տվել»:

Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Հիշյալ դատարանի դատավորները, որոնց վստահված էր 35 անձի կալանավորելու նախաքննական մարմինների միջնորդությունները՝ մերժել էին և դատարանի դահլիճից ակցիայի մասնակիցները ազատ էին արձակվել։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը և ակցիայի մասնակներից Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մեկ անձի կալանավորելու որոշում էր կայացրել։
Այսինքն ստացվում է, որ եթե քաղաքացին իր իրավունքների սահմաններում բողոքի իր ձայնն է բարձրացնում, որը սահմանադրության սահմաններում է, այդ անձը կալանավորվում է վերջին տարիներին դատավոր նշանակված Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, իսկ այն անձը/անձինք ովքեր հանդիսանում են հասարակության համար վտանգավոր հանցագործներ՝ մահվան ելքով վրաերթի են ենթարկում մարդուն, իրականացնում են ահաբեկչություններ, նույն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ազատ են արձակվում։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արմինե Մելիքսեթյանը ով ոստիկանության աշխատողից միանգամից նշանակվել է դատավոր, դրա հիմքում եղել այն, որ անձը/անձինք ինչքան էլ վտանգավոր հանցագործություն կատարած լինեն չեն կալանավորվելու, եթե վնաս կրող կողմը իշխանական թևի ներկայացուցիչ չէ։
Արմինե Մելիքսեթյանը նախքան դատավոր նշանակվելը աշխատանքային փորձ է կուտակել բացառապես ՀՀ ոստիկանությունում, ի դեպ նրա ամուսինը ևս ոստիկան է, ով հանդիսանում է ոստիկանության Ապարան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ։

դիտվել է 726 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am