Ծննդյան բարեմաղթանքների փոխարեն

sut.am Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 280 օր և այսօր նրա վերջին ծննդյան օրն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Մենք փորձեցինք հավաքել Սարգսյանի Top-10 ստերն ու սուտ խոստումները։ Եվ այսպես՝ 1․ 2017 թ․-ի մայիսին վեցերերոդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում Սերժ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի: Եթե 10,5 մլրդ դոլար 2016-2040թթ․ տարեկան 5%-ով աճի, ապա 2040-ին այն կհասնի 33,9 մլրդ դոլարի։ Այս թվաբանական հակասության մասին մանրամասն կգտնեք այստեղ: 2․ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ես Ձեզ հավատացնում եմ, որ որևիցե տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել․․․ ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները»։ Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցիները 800 հեկտար հող են գրավել։ 3․ 2015թ․-ի դեկտեմբերի 31-ի ամանօրյա ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ»։ Մոտ երեք ամիս հետո Արցախում հայկական բանակը, ըստ էության, չկարողացավ ամբողջությամբ դիմագրավել ադրբեջանական հարձակմանը և տարածքներ զիջեց, այնինչ 1990-ականների իրավիճակը հակառակն էր: 2016-ի ապրիլին էլ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ «Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով»։ 4․ 2014 թ․ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար և խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: 2016 թ․-ի հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե «արդյո՞ք դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը հայտարարել է․ «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը․․․ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»՝ այդպիսով չբացառելով իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորթյունը։ 5․ 2013 թ․-ի մարտին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հորդորել է չհավատալ բոլոր այն մարդկանց, ովքեր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, խոհանոցներում կամ թատրոններում հայտարարում են, որ ռուսները Հայաստանին պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Մոտ հինգ ամիս հետո Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդպիման ժամանակ որոշեց, որ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ։ 6․ Վերը նշված ասուլիսի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է, որ այն կառավարությունը, որ 2013-2017 թթ․ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ չգրանցի, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Մինչև այսօր ոչ մի կառավարություն 7 տոկոս աճ չի ապահովել, բայց և նման պատճառով որևէ կառավարություն հրաժարական չի տվել։ 7․ 2011թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը», բայց մինչև այսօր Երևան-Ստեփանակերտ թռիչքները եղել են բացառապես երկտեղանոց ինքնաթիռով՝ առանց Սերժ Սարգսյանի։ 8․ 2008 թ․-ի դեկտեմբերին Գյումրիում Սարգսյանը հայտարարել է «Հաշված տարիներ հետո կկարողանանք հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»։ Այսօր էլ մեծաթիվ ընտանքիներ Գյումրիում ապրում են տնակներում։ Աղետի գոտու վերացման խոստումների ժողովածուն կգտնեք այստեղ: 9․ 2008 թ․-ի հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու խորհրդարանին ուղված ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Առաջիկա ամսիների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Մինչև այսօր նոր ատոմակայանի շինարարություն չի սկսել և տեսանելի ապագայում նման հեռանկար չի նշմարվում: 10․ Նույն ուղերձի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է․ «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»։ Մինչև այսօր երկաթուղու շինարարությունը չի սկսվել, փոխարենը ռուսական ներդրումներով կառուցվում է Իրան-Ադրբեջան երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը: Արմեն Գրիգորյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am