Ինչու՞ է ՊԲ-ն լռել զինծառայողների բեկորային վիրավորումների մասին. AntiFake.am (լուսանկարներ)

AntiFake.am-ը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հոկտեմբերի 14–ին սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողների լուսանկարները։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան արցախա–ադրբեջանական սահմանային իրավիճակը լարվել էր։ Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով հայկական կողմից 6 զինծառայող է վիրավորվել։

ՊԲ–ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե զինծառայողները ստացել են հրազենային վիրավորում։ Մինչդեռ համացանցում համառորեն պտտվում էին տեղեկություններ այն մասին, որ զինծառայողների վիրավորումները եղել են ոչ թե հրազենից, այլ մարտական դիրքերի վրա կիրառված նռնականետերի և ականանետերի բեկորներից։

Արցախի ՊԲ–ն իր պաշտոնական հաղորդագրություններում որևէ տեղեկություն չտրամադրելով ականանետերի ու նռնականետերի մասին՝ այսօր հրապարակել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ զինծառայողների վնասվածքները ոչ թե կամ ոչ միայն հրազենից են, այլ՝ բեկորային են։

Այսքանով Արցախից եկող պաշտոնական ու համացանցում տարածվող տեղեկությունների հակասությունները չեն ավարտվում։

Սահմանային միջադեպի երեկոյան ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ փաստեց, թե սահմանային իրավիճակը հանդարտվել է․ «Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի»։

Մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները պնդեցին՝ ոչինչ էլ հանգիստ չէ։

ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ հոկտեմբերի 15–ի առավոտյան հայտնեց Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների մասին։ «Հայկական կողմից տուժածներ չկան»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Ի հեճուկս ՊԲ հաղորդագրության՝ հասարակական–քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 15–ի երեկոյան գրեց՝ «Մարտակերտի դիրքը վաղ առավոտից գնդակոծվում է, կրակահերթերի տակ է»։ Ապա գրեց՝ «առավոտյան շտապօգնության մեքենայում վիրավորված անձին դեռ չեն կարողացել բուժօգնություն ցուցաբերեն: Վիրավորը դեռ գտնվում է դիրքում»։

Միջադեպի հետևանքների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հակասությունները շարունակվում են նաև այսօր։ Մասնավորապես՝ Դանիելյանը գրել է, որ Մարտակերտի 5–րդ պաշտպանական շրջանի նախկին 4–րդ վաշտի հրամանատարական դիտակետը, որը հայտնի է «Օմեգա» անունով, փաստացի պաշարված է։ «Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ որ ոչ ջուր ունեն տղերքը ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա»,– գրել է Դանիելյանը։

ՊԲ–ն արդեն իսկ հերքել է այս տեղեկությունները․ «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը»։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի հանրությունը 44–օրյա պատերազմի ողբալի ավարտից հետո դադարել է հավատալ պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկություններին, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է անվտանգային, առավել ևս՝ մարտական ու ռազմական իրավիճակին։

Ավելին՝ հոկտեմբերի 14–ին արցախա–ադրբեջանական սահմանային միջադեպի առնչությամբ ՊԲ–ն հակասեց հենց ինքն իրեն՝ սկզբում հայտնելով հրազենային վիրավորում ստացած զինծառայողների մասին, ապա հրապարակելով բազմաթիվ բեկորային վնասվածքներով զինծառայողների լուսանկարներ։

Ո՞րն է այս անգամ իրականությունը, ի՞նչ է կատարվում Մարտակերտի հիշատակված դիրքում, կա՞ այնտեղ վիրավոր զինծառայող, որը բուժօգնության կարիք ունի, պաշարվա՞ծ է, դիրքը, թե՞ ոչ, ինչու՞ է ՊԲ–ն լռել զինծառայողների բեկորային վիրավորումների մասին, մոտ ապագայում կստանա՞նք այս հարցերի պատասխանները, թե՞ կիմանանք «պոստ ֆակտում», երբ հերթական զիջումները արված կլինենք․․․»:

դիտվել է 854 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am