Թալիբանի պատվիրակությունն այցելել է Անկարա
Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:
Պատվիրակությունը գլխավորել է Թալիբանի կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին:
Թալիբանի պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
