«Գեբելսյան» քարոզչամեքենայի տված վնասները

Ադրբեջանցիները երեկ կրակ են բացել Արցախի հարավային հատվածի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով ունենք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ երկու օր առաջ էլ քաղաքացիական անձի էին սպանել ադրբեջանցիները, ապա կարող ենք ասել, որ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո սա առաջին լուրջ լարվածությունն է։ Թե ինչ կա սրա տակ թաքնված, պարզ կդառնա առաջիկայում։ Այս պահին պարզ է մեկ այլ բան՝ նիկոլական քարոզչամեքենան ավերածոթյուններ է գործել ու գործում։

Ինչպես հայտնի է, 44–օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք ստի, կեղծիքի և խաբեության հաղթարշավ։ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արծրուն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ստում էին ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո գիտակցաբար տանում մեր տղաներին մահվան։ Իրենք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, բայց տանում էին մահվան, որպեսզի, ինչպես Նիկոլն անկեղծորեն խոստովանեց, իրեն «Նիկոլ դավաճան» չասեն։ Եվ իրոք կասեին, քանզի նիկոլենք այնպիսի հաղթական–պոպուլիստական մթնոլորտ էին ձևավորել, իսկ ճիշտն ասողներին այնպես էին տուգանել ու փակել, որ եթե հանկարծ այդ մթնոլորտում ասեին կանգնեցնում ենք պատերազմը, ապա իրոք դավաճանության մեջ կմեղադրվեին իրենց իսկ «հպարտների» կողմից։

Նիկոլենք քարոզով Գետաշենն ու Շահումյանն էին «ազատագրել» և համարյա մտնում էին Բաքու։ Այդ պայմաններում բնական է, որ հոկտեմբերի 7–ին կամ 19–ին կռիվը կանգնեցնելը կդիտվեր դավաճանություն։

Եվ ահա դավաճան չորակվելու ու դեռ մի բան էլ 25.000–ի կյանքը փրկողի դերում հանդես գալու համար Նիկոլը զոհասեղանին դրեց հազարավոր կյանքեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդկանց, ազատագրված տարածքները, Շուշին, Հադրութը և Արցախի պետականությունը։

Նիկոլի տված վնասը, սակայն, դրանով չի սահմանափակվում։ Հարցականի տակ է հայտնվել ՀՀ ինքնիշխանությունը։ Զրոյացած է վստահությունը պետական ինստիտուտների ու հատկապես բանակի նկատմամբ։ Մեր երկիրը նիկոլենց պատճառով դարձել է ոչ լեգիտիմ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի աչքերում։

Նիկոլ–Արծրուն–Արայիկ եռյակի ստի կայսրությունն այնպես է ոչնչացրել պետության ու պետական կառույցների նկատմամբ հավատը, որ երեկ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ մարդիկ ոչ մի պաշտոնական լուրի չէին հավատում, հատկապես որ այն ադրբեջանականից ուշացած տրվեց։

Նիկոլի գործած ավերածությունները դեռ երկար են իրենց զգացնել տալու։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am