Իրանի նախազգուշացումը ԼՂ հարցով

Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների՝ հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման շրջանակում իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում։ Լարիջանին վստահություն է արտահայտել առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ու Իրանի պատրաստակամությունն էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։ Լարիջանիի խոսքով՝ դրա հետ կապված անհրաժեշտ է շուտափույթ իրականացնել էլեկտրակայանների և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդալարերի շինարարության համաձայնագիրը։ Լարիջանին ընդգծել է նաև Արաքս գետի ախտահանման համար աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը։ Իսրայելն, ինչպես հայտնի է, հանդիսանում է Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը։ Բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին, և մեղմ ասած` Հայաստանի հետ հարաբերությունները ոչ բարեկամական են: Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մշտապես` անգամ ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանում` Իրանը ձգտել է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ավելին` Թեհրանը մշտապես դեմ է եղել պատերազմի բռնկմանը և խաղաղապահների տեղակայմանն այս տարածաշրջանում: Բայց այստեղ կա նաև այլ հանգամանք. Թեհրանին, մեղմ ասած, դուր չի գալիս Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորությունը, ավելին` այդ հարաբերությունների համատեքստում հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ: Այդ է թերևս պատճառը, որ Թեհրանն այս վերջերս բավական հստակ է արտահայտվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ` ցույց տալով դժգոհությունն այս համատեքստում ԼՂ խնդրի վերաբերյալ: Իսկ Իսրայելի հետ պաշտոնական Երևանի հարաբերությունների մակարդակն էլ իր հերթին գոհացուցիչ չէ: Հաշտվել մտքի հետ, թե Իսրայելն Ադրբեջանի ջերմ հարաբերություններ ունի, հետևաբար`մենք ձեռքերս ծալած պետք է նստենք, դա էլ ճիշտ չէ: Պետք է աշխատել` հնարավորինս չեզոքացնել ադրբեջանա-իսրայելական դիրքորոշումները գոնե ԼՂ հարցում: Ի դեպ, օրերս ուշագրավ էր մի տեղեկատվություն: Այս օրերին Արցախում էր Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նրանք քննարկել են հայ-իսրայելական քաղաքական և հանրային կապերի ակտիվացման հարցեր և համագործակցության հեռանկարներ։ Ավիգդոր Էսկինը նշել է, որ Իսրայելն ունի փորձ և ցանկություն աշխատելու հայկական երկու պետությունների հետ, և իրեն չի հետաքրքրում, թե դրան ինչպես կարձագանքի Ադրբեջանը։ Էսկինի խոսքով, կարևոր է, որ աշխարհում Արցախի մասին իմանան ոչ միայն հակամարտության կոնտեքստում, այլև ճանաչեն որպես հայ ժողովրդի բնօրրան, պատմական, տնտեսական, զբոսաշրջային, արժեքային համակարգ ունեցող երկիր, որտեղ ապրում է հրաշալի ժողովուրդ։ Հրեա գործիչը կոչ է արել կազմակերպել հայկական երկու պետություններում կազմակերպել հայրենադարձության մեծ ծրագիր` հայ մնալու համար պետք է ապրել Հայաստանում խորագրով։ Իսրայելցի քաղաքագետը նշել է, որ իր համար իսկական բացահայտում է Արցախը, «այստեղ մարդկանց աչքերում բարեկամություն ես տեսնում, չկա ագրեսիա, նրանք պետություն են կառուցում» ասել է Ավիգդոր էսկինը։ Նրան նաև հյուրընկալել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Նա նշել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորությունները իր հայրենակիցների հետ կիսվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը: Այնպես որ` Իսրայելի հետ, թեև բարդ, բայց հետևողական աշխատանքի դեպքում, կարելի է որոշակի փոփոխությունների հասնել այդ երկրի դիրքորոշումների հարցում: Պարզապես պետք է նպատակ ունենալ ոչ բարեկամական երկրների հետ աշխատելու ուղղությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am