Սարգսյան-Թրամփ հանդիպում` Պուտինի հայացքի ներքո՞

ԱՄՆ-ի ու Հայաստանի դիվանագետները քննարկում են նախագահների մակարդակով հանդիպման հարցը, որի ժամկետը հայտնի կդառնա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: «Իհարկե, ինչ-որ փուլում պետք է դա կազմակերպել (երկու երկրների նախագահների հանդիպումը)… Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք դառնում։ Պետք է ամենաբարձր մակարդակով հայտնել այդ մասին ԱՄՆ–ի գործընկերներին` երկրի ղեկավարությանը», նշել է դեսպանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն պետք է պատրաստվել հանդիպմանը և սկզբի համար հանդիպում կազմակերպել արտաքին գործերի նախարարների մակարդակով: «Կպատրաստենք օրակարգը, և, հավանաբար, դրանից հետո կնախապատրաստվենք նախագահների մակարդակով հանդիպմանը»,– պարզաբանեց նա։ Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ։ Դիվանագետը հույս ունի, որ ԱՄՆ–ը Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի է առնելու Ռուսաստանի հետ նրա ռազմավարական գործակցությունը։ «Մենք Ռուսաստանի հետ կարևոր ռազմավարական հարաբերություններ ունենք, բայց դա չի բացառում Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունները։ Մեկը մյուսին պետք է չխանգարի։ Հույս ունենք, որ մեր դիրքորոշումը հասկանալի կլինի Վաշինգտոնի նոր անձնակազմին»,– ամփոփեց նա։ Պաշտոնական Վաշինգտոնը` ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպանի, պարբերաբար և նախանձելի հաճախականությամբ կարևոր ուղերձներով է հանդես գալիս` Հայաստանի զարգացման հեռանկարների ու առաջնահերթ լուծում սպասող խնդիրների վերաբերյալ` կոռուպցիա, տնտեսական ազատություններ, մենաշնորհների վերացում: Այս ամենին գումարվեց վերջերս Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումների հեռանկարի մասին արձանագրումը և ամերիկյան հետաքրքրվածությունն այս ոլորտի նկատմամբ: ԱՄՆ-ում նոր վարչակազմի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ մեծ սպասումներ ունի նաև Բաքուն, որը Օբամայի վարչակազմից ակնհայտորեն դժգոհ էր: Ավելին` Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները աննախադեպ լարվել էին: Հիմա Ալիևը փորձելու է ջերմացնել այդ հարաբերությունները: Իսկ Հայաստանը ի՞նչ քաղաքականություն է մշակում ԱՄՆ իշխանությունների հետ հարաբերությունների ուղղությամբ: Այդ հարաբերությունների 180 աստիճանի փոփոխություն, իհարկե, ոչ ոք չի էլ ակնկալում, բայց կան հարցեր, խնդիրներ, որոնք կոնկրետ ոլորտներում ամերիկյան հետաքրքրությունների առումով պետք է բավարարվեն` ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տարածաշրջանային անվտանգության: Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերը Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում կունենան իրենց տեղը, այլ հարց է, թե Վաշինգտոնի ակտիվությունն այս հարցերում որքան կլինի, և առհասարակ առաջնահերթություն կլինի՞ այս հարցերում, թե՞ ոչ... Բայց այս կարևորագույն` Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում առաջնահերթությունների ճշգրտման հրամայականի պայմաններում ի՞նչ ենք տեսնում... ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Սարգսյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասին առաջին «մեսիջը» հրապարակայնացնելիս ընդամենը հույս է հայտնում, որ Երևանի հետ հարաբերություններ կառուցելիս Վաշինգտոնը հաշվի կառնի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը։ Մինչև ե՞րբ է հայկական դիվանագիտությունը այլ երկրների հետ փոխհարաբերություններում հիշեցնելու Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների առկայությունը: Նրանց թվում է արևմուտքում մարդիկ մոռացե՞լ են, որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր է և անընդհատ դրա մասին պետք է պաշտոնապես հայտարարե՞լ... Թե՞ ամեն պատեհ առիթ պետք է ծառայեցնել` Հայաստանի ինքնուրույնության աստիճանն էլ ավելի փոքրացնելու համար... Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am