Սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի ուշ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այժմ էլ Մինսկում սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում։
