Մոսկվայի վրա «հույս» ո՞վ էր դրել

Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում երեկ ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին: «Արձանագրենք, որ անվտանգության հարցերում մեր հույսը պետք է դնենք առաջին հերթին մեր ուժերի վրա: Սա մեկ: Երկրորդը, պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել լրիվ այլ․․․ Եվ ելնելով այդ իրողությունից, մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ այլ գործընկերների հետ»: «Միաժամանակ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և մենք մեծապես կարևորում ենք նրա հետ հարաբերությունները: Պարզապես պետք չէ ավելորդ հույսեր կապել»,- հավելել է Շավարշ Քոչարյանը: Ի դեպ, նկատենք, որ օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական, թե թուրքական, դատապարտելի է, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով: Հիմա փոխարտգործնախարարն ասում է, թե պետք չէ ավելորդ հույսեր կապել որևէ ուժի հետ, ընդ որում, սա ասվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հարցին: Փոխարտգործնախարարն, իհարկե, ճիշտ է ասում, Ռուսաստանի վրա հույս դնել պետք չէ, դրա հետևանքների մասին պատմությունը դասեր տվել է, այլ հարց է, թե որքանով ենք այդ դասերից մեզ համար եզրակացություններ արել ու անում: Պարզապես խնդիրը նրանում է, որ այդ «հույսը» Ռուսաստանի հետ կապել էին Հայաստանի իշխանությունները, ոչ թե հասարակությունը: Հիշենք 2013 թվականը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, իշխանական շրջանակներին այդ քայլը արդարացնում էին հենց անվտանգության հարցով, որ` «եթե չանդամակցեինք Մաքսային միությանը` պատերազմ կսկսվի», «եթե չանդամակցեինք Մաքսային միությանը` Ռուսաստանն Ադրբեջանին զենք կվաճառի»: Հետո՞... Հայաստանն անդամակցեց Մաքսային միությանը, բայց` դրանից հետո Ադրբեջանը և՛ պատերազմ սկսեց, իսկ Ռուսաստանն էլ շարունակում է զինել Ադրբեջանին: Այնպես որ, «հույսը» Ռուսաստանի վրա դրել էին իշխանությունները, հասարակությանն էլ ապացուցում էին, որ ճիշտ են վարվել, համենայնդեպս այդպես էին ներկայացնում, բայց քիչ անց պարզվեց, որ սխալ «խաղադրույք» էին դրել Ռուսաստանի վրա ու հիմա չգիտես ինչու որոշել են դասեր տալ` «հույսը մեզ վրա պետք է դնենք»: Շնորհակալությո՛ւն, ապրիլյան պատերազմից հետո միայն դա հասկանալու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am