«Հայերի ու ադրբեջանցիների միակ ապագան՝ միասին ապրելն է». Ռուսիո պատրիարքը՝ Պուտին-Փաշինյան փակ հանդիպումից հետո

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ Փաշինյանն ու Պուտինը չեն բացահայտել։ Հանդիպումը երեկ շարունակվել է փակ դռների հետևում:

Սա Փաշինյանի և Պուտինի արդեն չորրորդ բանակցությունն էր այս տարվա ընթացքում: Փաշինյանը Պուտինի հետ երեկվա հանդիպումը շատ արդյունավետ է համարել, նա գիշերը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն ու իրավիճակը տարածաշրջանում. «Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է միայն, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր՝ առանց այլ մանրամասների։

Թե կոնկրետ Փաշինյանն ու Պուտինը ինչ հարցեր են քննարկել արդեն փակ հանդիպմանն, ու ինչ արդյունքներ են գրանցվել, պարզ չէ: Որ տարածաշրջանի ապաշրջափակման, մասնավորապես այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կլիներ օրակարգում, նույնպես կասկած չի կարելի ունենալ:

Ո՞րն է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի վերաբերյալ: Մոսկվան հարցն ընդհանրացնում է, կոնկրետ չի պատասխանում՝ թե կո՞ղմ է Բաքվի պահանջին, թե ոչ:

Ի վերջո, պաշտոնական Երևանը պնդում է, որ եռակողմ փաստաթղթերով չի նախատեսվում «միջանցքային տրամաբանություն»:

Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Պուտինը:

Ի դեպ, Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց, երբ Հայաստանում և Արցախում դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությամբ իրականցված ադրբեջանական հերթական սադրանքի, հայի սպանությունից, Ալիևը դրական է գնահատել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից: Նրա փոխանցմամբ, «առանձին մանր միջադեպերը չհաշված՝ ընդհանուր առումով իրավիճակը տարածաշրջանում կայուն է»: «Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից և Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից, ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիևը, նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: «Խոսքը, մասնավորապես, շրջան այցելող օտարերկրացիների մասին է, նրանք պարտավոր են այս պահին ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, թե Ադրբեջանն այդ հարցը ներկայացրել է Ռուսաստանի պատկան մարմինների, այդ թվում` Պաշտպանության նախարարության ուշադրությանը: «Դրան պետք է վերջ տալ»,- La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ այսօր արդեն կայացավ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Կիրիլ Պատրիարքը հանդիպման սկզբում նշեց, որ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրները: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեքշաբթի պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ: Միասին ապրելը միակ ապագան է հայերի և ադրբեջանցիների համար, և երկու ժողովուրդների կրոններն ունեն խաղաղության յուրահատուկ ներուժ, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ «Շնորհակալություն եմ հայտնում Ամենայն հայոց պատրիարք-կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հանդիպելու և դեմ առ դեմ քննարկելու նման բարդ խնդիրները, որոնք հուզում են մեզ համար բարեկամ երկրների բնակիչներին և կրոնական համայնքներին: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, բացի համակեցությունից», - ասել է պատրիարքը:

Ահա, ռուսական հովանու ներքո անցկացված ևս մի եռակողմ հանդիպման գլխավոր հորդոր՝ հաշտվեք, միասին ապրեք...

Հետաքրքիր է, Համայն Ռուսիո պատրիարքը հարցեր ուղղե՞լ է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ադրբեջանական կողմից հայ ռազմագերիներին գլխատելու ու ընդամենը օրեր առաջ Արցախում խաղաղ բնակչին դիպուկահար կրակոցով սպանելու դեպքերի առթիվ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3434 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am