Թբիլիսիից ի՞նչ պատուհան են բացում Փաշինյանի համար Ալիևն ու Էրդողանը

Այսօր Բաթումիում Վրաստանի վարչապետի այն հայտարարության ֆոնին, թե Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պաշտոնական Երևանը շարունակում է լռություն պահպանել, թե արդյոք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոկտեմբերի 9-ի հայաստանյան այցի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերի, և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև ականապատման քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից էր մեր համագործակցությունը տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվ միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», - ըստ վրացական լրատվամիջոցների, ըստ «Ազատության», այսօր Բաթումիում մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Մոտ երկու շաբաթ առաջ Ղարիբաշվիլին Բաքվում էր, իսկ երկու օր առաջ՝ Երևանում։ Նրա երևանյան այցն անցավ հնարավորինս փակ ձևաչափով. երկու կողմն էլ բավարարվեցին սոսկ պաշտոնական՝ կարճ հաղորդագրություններով, վարչապետերը մամուլի համար հանդես չեկան հայտարարություններով, ասուլիս նույնպես չկազմակերպվեց, թեև նման բարձրաստիճան այցերի արդյունքում, սովորաբար, հնչում են հայտարարություններ կամ տեղի է ունենում կարճատև հարցուպատասխան։
Այսօր, սակայն արդեն պարզ է, որ որոշակի տարբերություններ կան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության. - «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»։

Մինչդեռ Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը մանրամասներ է հայտնում. - «Կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած Հարավային Կովկասի համար նախատեսված Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը նախատեսված է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում։ Հանդիպմանը ընդգծվել է, որ խաղաղության նոր ձևաչափը կնպաստի խաղաղ հարևանության նախաձեռնության շուրջ քննարկումների անցկացմանը, ուր կներգրավվեն Հարավային Կովկասի երկրները՝ միջազգային գործընկերների հետ միասին»։

Ամիսներ տևած դադարից հետո այս հունիսին նաև Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում էր, որ հաջողվեց Ադրբեջանից վերադարձնել հայաստանցի 15 ռազմագերիների, որից հետո ևս 15 գերի ազատ արձակվեց արդեն Ռուսաստանի միջնորդությամբ։

Պաշտոնական Թբիլիսիի միջնորդական ջանքերի մասին վերջերս խոսք եղավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-ի հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Ազատությունը» դիմել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների լրատվական ծառայություններ՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություն հայտնել Երևանում կայացած Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններից, մասնավորապես՝ արդյո՞ք քննարկվել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Երկու տեղից հրաժարվել են՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Հայաստանի կառավարության համար որքանո՞վ է ձեռնտու Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ձևաչափերի գործարկումից օգտվել, եթե ակնհայտ է, որ Բաքվի ու Անկարայի սպասելիքները Հայաստանի իշխանություններից նույնն են: Բաքուն ու Անկարան չեն մոռացել «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու անկախ նրանից թե ինչ նոր «ձևաչափերի» ու «հարթակների» մասին է խոսք գնում, ակնհայտ են նաև Էրդողանի ու Ալիևի սպասելիքները՝ Երևանից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2413 անգամ
Լրահոս
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am