Պետդումայի թրքասեր պատգամավորի հետ էիք մի սեղանի շուրջ նստում. չգիտեի՞ք՝ ով է. Անժելա Թովմասյան (video)

Օրերս ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան:Պատվիրակության կազմում եղել են ՔՊ պատգամավորներ՝ այդ թվում Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Հակով Արշակյանը, Վաղարշակ Հակոբյանը և այլոք, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, պատվիրակության կազմում է եղել նաեւ Իշխան Զաքարյանը:

Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի հետ, հանդիպելու են Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հյուրընկալվելու են նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը:

Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Նշենք, որ վերջինս հայտնի է իր հակահայ քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Լեոնիդ Կալաշնիկովը Ռուսաստանի Դաշնության V, VI և VII գումարումների Պետդումայի պատգամավոր է: Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Պետդումայի հանձնաժողովի նախագահն է, Կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ:

Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբբիստ է, բայց ավելին, Կալաշնիկովի հայտարարություններն ընկալվում են որպես Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշում ու այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության ղեկավարությունը, որի իշխանական կառույցների անդամները հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի շահերի ու բացահայտ աջակցում են Ադրբեջանի իշխանությունների ֆաշիստական գործելակերպը՝ Հայաստանի նկատմամբ, հանդուրժում այս ամենը: Ուրեմն, սա նաև ռուսական որոշակի քաղաքականության մաս է:

դիտվել է 1499 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am