Սաակաշվիլիի վիճակը վատացել է
Հացադուլի 10-րդ օրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը վատացել է, այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
Վերջինս կրկին տեղեկացրել է որ քաղաքական գործիչը հրաժարվում է նույնիսկ ընդունել մեղրով հյութ, միայն ջուր է խմում:
Հաղորդվում է, որ Սաակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա, որի դեպքում հացադուլն արգելված է:
