«Եթե պիտի կանգնենք ապագայի համար, այսպես չենք կանգնելու: Կամ պիտի կանգնենք ամեն մեկն իր մեղքն, իր հետագիծը, իր տալիքը տալով, բայց թող ոչ մեկը մյուսի դատավորը չլինի, թե ես էլի կգնա՞մ Ծիծեռնակաբերդ:Այո, ես միշտ կգնամ ու կաղոթեմ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին։
«Դու էլ կաղոթես, Արամ, ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, որ ապրիլի 9-ին, երբ մեծ հույս կար, որն ինչ-որ բան պիտի փոխենք, իմ շուրջը նայեցի ու չկար Արամ Սարգսյանը, կար Արմենուհին, Կարինը, Արմեն Մարտիրոսյանը», - նշեց Ր. Հովհաննիսյանը։
«Ես շատ մեղքեր ունեմ, շատ եմ ուտում, շատ եմ խմում, ժպտում ու սիրում, այսօր Արմենուհու ու իմ ամուսնության 32-րդ տարեդարձն է, մարդիկ ինձ մոտենում ու ասում են, թե «ինչ զոհողություն արեցիր, Հայաստան եկար 27 տարի առաջ, երբ կարող էիր փաստաբան լինել, խաղաղ օվկաինոսի վրա մեծ վիլլա ունենալ», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Հիմնական զոհողությունն իր վրա կրել է Արմենուհին։Նա ծնվել է Վարդաշենում ու 10 տարեկան հասակում գնացել Ամերիկա, որ ունենա, նորմալ կյանք, բայց ինքը սխալ հաշվարկ կատարեց՝ կարծելով, որ ամերիկահայ փաստաբանի հետ է ամուսնանում, բայց վերադարձավ Հայաստան», - հավելեց «Ժառագության» առաջնորդը։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը