Մակրոնի կոչը ԵՄ-ի ղեկավարներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն, քանի որ Միությունը խոշորագույն առեւտրական դաշինքներից մեկն է աշխարհում եւ լուրջ դիվանագիտական լծակներ ունի: Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, Մակրոնի տեսակետը կիսել են գագաթնաժողովի ոչ բոլոր մասնակիցները: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ որոշ ղեկավարների մոտ տպավորություն է ստեղծվել, թե Ֆրանսիայի նախագահն անհանգստանում է սոսկ իր երկրի շահերի համար, իսկ նրա ճառը զգալի չափով եղել է Ֆրանսիայի կողմից Ավստրալիայի ռազմածովային ուժերին սուզանավերի մատակարարման պարտավորագրի խափանման արձագանքը՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում AUKUS նոր գործըներության ստեղծումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
