«Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», - ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում կայացրած որոշումները նույնն էին, ինչ՝ ՀՀ նախագահն էր ասում։Երբ եռանախագահող երկրների կողմից ասվեց, թե պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի, դա այն էր, ինչ Հայաստանն էր ասում։ Կարծո՞ւմ եք՝ դա օդից է լինում: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է», - նշեց նա:
Ադրբեջանը նախ պատասխանատու է միջազգային հանրության առջև,ասաց նա պատասխանելով Ադրբեջանի ագրեսիայի մասին հարցին:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բանակցություններին, նախարարը նշեց.
«Կարելի է փիլիսոփայական պատասխաններ տալ Ձեր հարցերին։ Շատերն ասում են՝ Թուրքիային պետք է ստիպել, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ ստիպել, որ ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դե գնացեք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու: Մենք դա կարող ենք անել, եթե միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր այն մեզ միացել է»:
Նալբանդյանը նաև հավելեց, որ բանակցել պետք է բոլոր երկրների հետ անխտիր, որովհետև միայն բանակցությունների և երկխոսության արդյունքում կարող են հարցերը լուծվել:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը