«Պատերազմի սպառնալիքը գոյություն ունի միշտ, բայց ես չեմ կարծում, թե մոտ ապագայում այն հնարավոր է։ Տարածաշրջանում կան որոշակի սպառնալիքներ, որոնք հիմնականում բխում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունից։ Այնուամենայնիվ, այդ սպառնալիքների պատշաճ վերլուծություն Հայաստանի իշխանությունների կողմից, խորհրդարանականի կարծիքով, չի կատարվել»,- ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ, որ հենց այդ տանդեմի ձեւաչափն է ստիպել Իրանին զորավարժություններ անցկացնել։ Դրանք ուղղված են անվտանգության ապահովմանը իրենց սահմաններում։ Այնուամենայնիվ, իրատեսական գնահատական տալու, մարտական գործողությունների հնարավոր սկսման մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է լիովին տիրապետել ինֆորմացիային, որն ունեն Անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը։ Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը կա միշտ, բայց չեմ կարծում, թե մոտ ապագայում, ներկա իրավիճակում այն իրական է»,- ընդգծեց Օհանյանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը