«Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել». Ալեքսանդր Սկակով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբա­քանակը: Հետաքրքիրն այն է, որ ռուսա­կան զենքի նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր աոաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին: Սպառազինության նոր խմբաքանակի ֆոնին Հայաստանում վերսկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դա­տապարտող հայտարարությունները: Մասնավորապես՝ նախօրեին ՀՀ պաշտ­պանության նախարար Վիգեն Սարգսյա­նը հայտարարեց, որ բացասաբար է վե­րաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունե­ցել պատասխանել այս հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգևորված է, որ ռուսական զենք է հայտն­վել Ադրբեջանում, կարծում ենք՝ նա ան­կեղծ չի լինի»: Հետաքրքիր է, որ հայ պաշտոնյաների պես ոգևորված չեն նաև ռուս քաղաքա­գետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ոչ Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեք­սանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազ­դեցություն ունի Ադրբեջանի վրա: «Ժողո­վուրդ»-ն այս առիթով զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ: – Պարոն Սկակով, օրեր առաջ Ադրբեջանը սպառազինության հերթական խմբա­քանակն է ստացել ՌԴ-ից: Արդյո՞ք դա հուշում է իրավիճակի սրման հավանա­կանության մասին: – Դուք գիտեք, որ Ադրբեջանը մշտա­պես սպառազինվում է, դա նրա մշտական զբաղմունքն է, որի վրա ծախսվում է նրանց բյուջեի մեծ մասը: Նոր սպառազի­նություն ձեռք բերելը ոչինչ չի նշանա­կում: Կարող ենք միայն փաստել, որ Ադր­բեջանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամար­տությունը լուծել պատերազմի, ոչ թե խա­ղաղ ճանապարհով: Սակայն չեմ կարծում, թե հիմա հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի նման քայլի, սակայն այն, որ այդպիսի ցանկություններ մշտապես առկա են, գաղտնիք չէ: – Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի դիմի նման քայլի: – Քանի որ հիմա անհրաժեշտ հանգա­մանքներ չկան: Այժմ ուժերի բալանսավո­րում է առկա շնորհիվ Հայաստանին մա­տակարարված սպառազինության, դա ցուցադրվեց, և բոլորը տեսան: Երկրորդ հետ պահող հանգամանքն այն է, որ հիմա լավ են Ռուսաստանի և Թուրքիայի հա­րաբերությունները: Թուրքիան չի ցանկա­նա դրդել Ադրբեջանին՝ դիմելու ռազմա­կան գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շա­տանան, կարող են դիմել արկածախնդ­րության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am