Նիկոլի ստերը, «կռուտիտները», «մուտիտները»

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի նիստերից մեկի օրը կառավարությունը պետք է գա ԱԺ ու պատասխանի պատգամավորների հարցերին։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ պատգամավորների հարց ու պատասխանը նախապես հայտնի սցենարով է տեղի ունենում։

Խորհրդարանի աշխատանքներին հետևողները գիտեն, որ ընդդիմադիր դաշտից հնչելու են սուր հարցեր, որոնց Նիկոլը կա՛մ չի պատասխանելու, կա՛մ ստելու է։

Նիկոլը ստում է։ Ստում է առանց աչքը թարթելու։ Ստում է միշտ ու անդադար։

Երեկ էլ նա ստեց, թե, իբր, Ղարաբաղյան հակամարտության բանակցային փաթեթը, որը նա որպես ժառանգություն է ստացել, ենթադրում էր ազատագրված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղն էլ հայտնվելու էր Ադրբեջանի կազմում։ Դա սուտ է։ Լկտի սուտ։

Տարածքների վերադարձ, այո՛, բոլոր դեպքերում նախատեսված էր, բայց Արցախի կարգավիճակի դիմաց։ Մադրիդյան սկզբունքներով հենց դա էր ֆիքսվել։

Այդ սկզբունքները երեքն էին՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն և հակամարտության խաղաղ կարգավորում։

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ սկսում է բանակցություններն իր զրոյական կետից և անհեթեթ առաջարկներ անելով միջնորդներին, թե բա՝ պարզաբանեք Մադրիդյան սկզբունքները՝ փլուզեց բանակցային գործընթացը։ Հենց Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Ալիևին սկսել պատերազմ։

Ալիևը միշտ է խոսել հարցն ուժով լուծելու մասին, բայց միայն Նիկոլի իշխանության միջոցով նա ստացավ այդ հնարավորությունը։ Այնպես որ նիկոլական հիմիկվա փչոցները, զրոյական արժեք ունեն։

Նիկոլինն այն դեպքն է, երբ իր հետ ամեն ինչ պարզ է։ Պատերազմի ու բանակցությունների թեմայով հարց տվողն էլ, հարցին պատասխանողն էլ գիտեն, որ առնչվելու են ստի հետ։ Հարցը հնչելու է և դրան հաջորդելու է սուտ պատասխանը, «կռուտիտը», «մուտիտը»։

Նիկոլին ոչ թե հարց պետք է տալ, այլ նրան ուղարկել պատմության աղբանոց։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 682 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am