Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չկարողացավ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ վերջին 30 տարում Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում և եթե շրջել է, արդյոք չի՞ նկատել այն բոլոր շինությունները, որոնք այնտեղ առկա են՝ թվարկելով մի շարք շինությունների մասին։
«Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ, բնականաբար։ Այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե կարելի է հաշվել, օրինակ՝ ինչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։
«Հլը տեսնենք էդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես համեմատության եզր ունե՞ն։ Այսինքն, ի՞նչ եք ենթադրում այդ հարցապնդումներով։ Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել», - ասաց Փաշինյանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը