«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը». ռուսական մամուլի տարօրինակ հարցականները, իսկ Իրանն անհանգիստ է

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեկ երեկոյան Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Կովկասում։ Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և ընկալունակ կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ, ասել է Իրանի արտգործնախարարը: Փաստորեն, խոսքը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի Դաշնության մասին է, իսկ սահմանների փոփոխություն ասելով նկատի ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։

Ուրեմն, Հայաստանի հարևան Իրանի համար արդեն այնպիսի դրություն է, որ պաշտոնական Թեհրանը հրապարակավ հայտարարում է, որ Ռուսաստանը պարտավոր է արձագանքել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին:
Անկասկած Մոսկվան այսօր հանդես կգա զուսպ հայտարարությամբ, որպեսզի չբարկացնի Ադրբեջանին ու Թուրքիային: «Լավրովի հետ հանդիպման ընթացքում ենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նկատում է, որ Աբդոլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը, շեշտում է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների անցկացումը բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ, իսկ Բաքուն, իր հերթին, մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

Թեև պաշտոնական Մոսկվան իրանա-ադրբեջանական վերջին լարվածության մասին հայտարարություն չի արել, ռուսական մամուլը տարածաշրջանում զարգացումներին ակտիվորեն հետևում է։ “Росбалт”-ը, օրինակ, «Արդյո՞ք պատերազմելու են Բաքուն և Թեհրանը, և ի՞նչ կապ ունեն Իսրայելն ու Թուրքիան» խոսում վերնագրով ծավալուն հոդված է երեկ հրապարակել, որում փորձում է վերլուծել ստեղծված իրավիճակը և ստանալ այն հարցի պատասխանը, թե կհաջողվի արդյոք պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող իրանական զորավարժություններին և դրանց ի պատասխան մեկնարկած Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին Նախիջևանում, հոդվածի հեղինակը գրում է, թե «վերջերս տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը», ընդ որում՝ որևէ աղբյուր չի նշում։ Գուցե սա ապատեղեկատվություն է, գրում է հոդվածի հեղինակը, հավելելով, թե ավելի վաղ Ալիևն զգուշացնում էր՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ամեն դեպքում կիրականացվի՝ ցանկանում է Հայաստանը, թե ոչ։ Հոդվածագիրը նկատում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» կտրում է Իրանը Հայաստանից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Իրանը չի ունենալու այդ դեպքում ցամաքային սահման Եվրասիական միության հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները միջազգային մի շարք թեմաների շուրջ մոտ են կամ համընկնում են։ Երկու արտգործնախարարների բանակցությունների օրակարգում կլինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվան շեշտում է, որ այդ իրավիճակից միակ ելքը միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումն է։ Տեղի կունենան նաև առարկայական քննարկումներ Աֆղանստանի, Սիրիայի շուրջ։

Սպասենք պաշտոնական Մոսկվայի արձագանքներին, իսկ մինչ այդ ռուսաստանյան ողողված է Իրանին վերաբերող նյութերի տարածմամբ, որոնք ադրբեջանական քարոզչական տեղեկատվության հայելային կրկնությունն են:

Իսկ ահա իրանական համացանցային տիրույթում շարունակում են Ալիևին պատկերող լուսանկարներ հրապարակվել, որոնք ռուսաստանյան լրատվամիջոցներում զարմանալիորեն չեն հայտնվում:

Գլխավոր լուսանկարը՝ ռուս ռազմական փորձագետ Յուրի Կոտենյոկի տելեգրամյան էջից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5941 անգամ
Լրահոս
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am