«Համախմբում» կուսակցությունում սպասողական վիճակ է, Վարդան Օսկանյանն առայժմ ծրագրեր չունի կամ կուսակիցներին չի ասում։ Մտերիմներին ասել է, որ առայժմ կզբաղվի դասախոսություններով, սպասում է 2018թ․՝ տեսնի, թե ինչ զարգացումներ են լինում։
Իսկ «Համախմբման» ապագայի հարցում թերևս հստակություն կլինի աշնանը։ Կուսակցության անդամներն էլ խորը ապատիայի մեջ են։ «Համախմբման» կորիզը՝ ԲՀԿ-ից անջատված պատգամավորները, եթե ՕՐՕ դաշինքը չլիներ, կհանգրվանեին Գագիկ Ծառուկյանի հարկի տակ և կանցնեին ԱԺ։ Հիմա ցաքուցրիվ վիճակում են․ Էլինար Վարդանյանը մարդու իրավունքների հիմունքներ է դասավանդում Հյուսիսային համալսարանում, դեռ պատգամավորական շրջանից։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս վերականգնել է փաստաբանական լիցենզիան և, հավանաբար, սեպտեմբերից գործեր կվերցնի։
Ստեփան Մարգարյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանն առայժմ հանգստանում են։ Հայկ Խաչատրյանը պարբերաբար մեկնում է ԱՄՆ և վերադառնում։ Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր նրան՝ տեղեկանալու առաջիկա պլանների մասին, սակայն նա, լսելով, որ զանգահարողը լրագրող է, անմիջապես անջատել էր հեռախոսը։ Էլինար Վարդանյանը ևս, որ ժամանակին լրագրողների համար ամենամատչելի անձանցից էր, ընտրություններից հետո ասում է՝ ես պատրաստ չեմ հարցազրույց տալու:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը