ԱԺ «Ելք» խմբակցության իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն՝ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, խմբակցության ավագների միջև։
«Եթե Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը։ Արդյունքում վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա։ Այս ամենից բավականին հիասթափված է Ն. Փաշինյանը և փորձում է իրական ելք գտնել, քանի դեռ չի քանդվել «Ելքը»։ Թե ինչպես պետք է սանձել յուր խմբակցության շատախոս անդամներին, այս պահին դեռ որոշում չկա, սակայն Ն.Փաշինյանը հիմա զբաղված է բարեկամաբար հորդորելով մյուսներին, որ գոնե այս շրջանում քիչ խոսեն ու քիչ աչքի ընկնեն, համենայնդեպս՝ գոնե մամուլում», - գրել է թերթը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը