Գլխատված հայ գերու ճակատագիրը սպառնում է բոլորիս

Սեպտեմբերյան պատերազմի ընթացում եւ դրանից անգամ մեկ տարի անց պատերազմի ընթացում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները հանգիստ չեն տալիս մեզ: Օրերս հերթական ահասարսուռ պատմությունը հայտնի դարձավ այն մասին, որ մայրը ստացել է գերի ընկած մինուճար որդու խոշտանգված ու գլխատված մարմինը: «Հետք»-ը զրուցել էր Գագիկ Մկրտչյանի մոր՝ Լուսինե Դարբինյանի հետ, ով պատմել էր որդու հետ կատարված դաժան տեսարանների մասին.«Իրեն բռնել էին ոչ թե ազերները, այլ թուրք վարձկանները,- ասում է Լուսինեն,-Դաժանաբար ծեծում էին, բայց ինքը մինչեւ վերջ ասում էր, որ Ղարաբաղը конкретно Армения и точка: Նույնիսկ քացով բերանին են խփում ու հարցնում են՝ լա՞վ է, որ չես ասում մեր ուզածը, Գագիկը նորից հայերեն կրկնում է, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ»: 

Ընդգծում է, որ իրավաբաններ Արտակ Զեյնալյանի, Սիրանույշ Սահակյանի, Կարմիր խաչի միջոցով դիմել են միջազգային կառույցներին, բոլորը հաստատել են, որ գերեվարվածը 100 տոկոսով Գագիկն է: Բաքվից ստացած տեղեկությունով՝ Գագիկը գերեվարվել է դեկտեմբերի 6-ին, Հադրութի Տյաք գյուղից: Դեկտեմբերի 3-ին տեսել են լուրերով, որ «Հադրութի գյուղերից մեկում կրակոցներ են լսվել, զինվորներ կան ողջ մնացած, որ պայքարում են իրենց կյանքի համար, բանից պարզվեց, որ Գագիկենք են եղել, բայց ոչ մեկ չգնաց էդ երեխեքին փրկելու: Ստացվում է, որ երեխեքը գերեվարվել են զենք չունենալու եւ անտերության պատճառով»: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին: «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»:

Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխատված: Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են եւ ստացել բացասական պատասխան: «Չգիտես ինչու պատճառաբանեց, թե դին վառված է, դրա համար չկա, բայց դին էդ աստիճան վառված չէր, որ ոչ մի ներքին օրգան չլիներ, կրակը հո ներքին օրգանների վրա չէր ազդել միայն, եթե այդպես լիներ, ապա ինձ ոչ թե մարմինը կտային, այլ մի բուռ մոխիր,- պատմել է Լուսինեն:- Մինչեւ հիմա էլ մեզ անհայտ է, թե Գագիկին երբ են սպանել. տեղում նկարահանել ու անմիջապես էլ խոշտանգել, սպանել են, թե Բաքու տեղափոխելուց հետո են սպանել: Ես բժշկուհուց հարցրի, թե մահը մոտավոր երբ է վրա հասել, քանի որ դիակը նոր էր սկսել թարմությունը կորցնել: Ասեց՝ դե քանի որ գլուխը չկա, չենք կարող ասել, հնարավոր է էն ժամանակ, երբ վերջին անգամ զանգել է: Երբ ես հանեցի տեսանյութը ցույց տվեցի ու ասի, որ տղաս գերի է ընկել դեկտեմբերին, իրենք էլ էպիկրիզն ինձ չտվեցին՝ ասելով, թե սա քրեական գործ է: Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, եւ ու՞ր է գլուխը»:
Այս անմարդկային ու խելագարության հասցնող պատմությունը, որի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին, մի քանի օր է խաթարել է առողջ բանականություն ունեցողների անդորրը, բայց արիուտես իշխանության անհոգ ներկայացուցիչները տեղյակ չեն այդ վայրագությունների մասին, կամ էլ ձեւացնում են, որ տեղյակ չեն, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սառնասրտորեն արձագանքեց լրագրողի հարցին, որ մորը գլխատված դի են տվել, նա ընդամենը նետեց, թե կծանոթանա պատմությանը, հետո կխոսեն:

Ինչ է ստացվում, Բաքվում խոշտանգում, գլխատում են մեր գերիներին, որոնց Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստանում էր երկու ամսվա ընթացում հայրենիք վերադարձել, իսկ Փաշինյանը խաղաղասիրության ու բարիդրացիության քարոզ է անում, ասում է, որ պետք է հաշտվենք մեզ գլխատողների, մեզ խոշտանգողների հետ, նրանց մեր տանը պետք է տեղ տանք, համակերպվենք համատեղ համակեցությանը: Հայաստանը նմանվել է առյուծների վանդակ գցած շան քոթոթի հետ, որին ամեն կողմից հոշոտում են եւ չկա դիմադրության ռեսուրս, քանի այս ինչպես Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ծնկած ու չոքած իշխանությունն է: Իսկ վաղը թուրքը մեր հայրենիքում է մեզ գլխատելու, եթե հանկարծ կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի օրակարգը:

Անի Սահակյան
 

դիտվել է 4223 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am