«Ժողովուրդ»-ը գրել է. «Նախորդ տարի, երբ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, լուրեր կային, որ նա կլինի ՀՀ Վճռաբեկ դատարանի հավերժ նախագահ Արման Մկրտումյանին փոխարինողը, քանի որ 2018-ի ապրիլին Մկրտումյանը կազատվի պաշտոնից:
Այդ առաքելությամբ վերաքննիչ գործուղված Ռշտունին իրեն արտոնյալ է զգում և բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, դատավճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի: Եթե եղավ, վերաքննիչը կբեկանի: Բայց Ռշտունու հաղթարշավին խանգարում է ՀՀ Սահմանադրության 165-րդ հոդվածը, որը սահմանում է՝ 40 տարի լրացած անձը կարող է ՎԴ նախագահ դառնալ: Ռշտունին մյուս տարի 38 կդառնա»:
Թերթին լուրեր են հասել, որ ՎԴ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն նախկին դատավոր, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: «Ես նմանատիպ հարցով մեկնաբանություն չունեմ», - «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Մուկուչյանը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը