Քրեակատարողական համակարգի հիմնական գործառույթն է կատարել դատավճռով նախատեսված պատիժը, ուղղել դատապարտյալին և վերադարձնել նրան հասարակություն: Այլ կերպ ասած`հասարակությունը վճարում է քրեակատարողական համակարգին, որպեսզի վերջինս ապահովի հասարակության իրավախախտ անդամի պատժի կրումը և ուղղելով նրան`վերադարձնի հասարակություն:
Պատժի կատարումը, չնայած թերություններին, հիմնականում ապահովվում է: Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի աշխատողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալներին ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու դեպքերը և այլ հանցանքները, եթե չեն էլ վերացել, ապա կտրուկ նվազել են:
Ինչ վերաբերում է ուղղելուն և հասարակություն վերադարձնելուն, ապա վիճակն այստեղ, մեղմ ասած, հակասական է: Պատճառները բազմաթիվ են, բայց ես կանդրադառնամ միայն մեկին` սոցիալ- հոգեբանական ծառայության գործունեությանը (իսկ իրականում` անգործությանը): Պետք է նշել, որ այս ծառայության անգործության հիմքը դրված է հենց քրեակատարողական օրենսգրքում: Որպես կանոն քրեակատարողական հիմնարկի սպայական կազմը համալրվում է ԱԱԾ, ոստիկանության, մաքսային ծառայության և այլ ուժային կառույցների նախկին աշխատողներով, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել այդ ծառայություններից: Օրինակ հիմնարկներից մեկում որպես հերթափոխի պետ աշխատում էր ճանապարհային ոստիկան, որին ինչ- որ հանցանքի համար «աքսորել էին» քրեակատարողական համակարգ: Որոշ ժամանակ անց նրան «ներեցին» և նա վերադարձավ իր նախկին աշխատանքին:
Մեկ այլ դեպքում էլ քրեակատարողական հիմնարկներից մեկում սոցիալ-հոգեբանական բաժնի պետ (հիմնարկի պետի տեղակալ) էր նշանակվել ճանապարհային ոստիկանության թոշակի անցած գնդապետը: Սա ցույց է տալիս այս ծառայության նկատմամբ պետական անլուրջ վերաբերմունքը: Հնարավոր չէ մեկ-երկու վերապատրաստման դասընթաց անցնելով ձեռք բերել ու հմտանալ նոր ու դժվար մասնագիտության մեջ: Նման պայմաններում սոցիալ-հոգեբանական ծառայության արդյունավետության մասին խոսելն անիմաստ է: Մինչդեռ սոցիալ-հոգեբանական ծառայության նպատակը դատապարտյալների մի մասի մոտ հակասոցիալական հակումների բացառումն է, իսկ մյուս մասի մոտ` մտավոր և հոգեկան դեգրադացիայի կանխումը:
Եթե սա չի արվում, ուրեմն հասարակության պատվերը չի կատարվում և մսխվում են պետական բյուջեի փողերը: Ինչ-որ թղթաբանություն է վարվում և չկատարած աշխատանքի մասին զեկույցներ են դրվում անձնական գործերի մեջ: Փաստորեն ստեղծվում են կեղծ փաստաթղթեր, որոնք հետագայում օգտագործվում են դատապարտյալի դեմ: Սա առնչվում է նաև վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին, ինչին կանդրադառնամ հաջորդ անգամ:
Վիճակը շտկելու համար նախ կամք է պետք: Արդեն տասնհինգ տարի քրեակատարողական համակարգն անցել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ: Այս տարիների ընթացքում անհրաժեշտ էր պատրաստել ու կրթել սոցիալ-հոգեբանների «բանակ», որոնք մասնագիտացված կլինեին դատապարտյալների հետ աշխատելու գործում: Ցավոք ոչինչ չի արվել:
Ավելին՝ այստեղ
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը