«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլեւ քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետեւ հրահանգված է այդ օրերին որեւէ կալանավայրից որեւէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա:
Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը