Արցախը դե ֆակտո անկախ պետություն է եւ պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ. Էսկին. armtimes.com

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն Արցախում հանդիպել է տեղի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ եւ իր տեսլականը Արցախի հետ Իսրայելի համագործակցության առումով:Արցախի խորհրդարանում ելույթի ժամանակ Ավիգդոր Էսկինը ընդգծել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաեւ այցից ստացած տպավորություններով Իսրայելում կիսվելու համար: «Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության եւ հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Էսկինը:Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը ՀՀ-ում եւ Արցախում կիրառելու անհրաժեշտությանը եւ մի շարք այլ թեմաների:Էսկինը նշել է, որ ռուս հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի Բաքու այցը վկայում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Էսկինի խոսքով՝ Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի, կողմ է պատերազմներին եւ մարդկության նկատմամբ հանցագործություններին, եւ եթե Իլհամ Ալիեւը այդպիսի կերպարների հետ է համագործակցում, ապա ինքը միանշանակ կողմ է, որպեսզի Արցախը ունենա անկախություն:«Պրոխանովին նույնիսկ ՌԴ-ում են համեմատում որոշ կենդանիների հետ, արհամարանքով վերաբերվում, մինչդեռ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հորթի հրճվանք է ապրում, երբ նա կոչ է անում հարձակվել Արցախի վրա եւ գրավել այն»,- Արցախի խորհրդարանում հայտարարել է Ավիգդոր Էսկինը:Իսրայելցի գործիչը շեշտել է, որ Արցախը դե ֆակտո եւ ստատուսով անկախ պետականություն է ստեղծել, եւ պաշտոնական Թել-Ավիվը հաշվի է նստում դրա հետ:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Խ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video) 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58,750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկների տեղադրման գործից Մելքոնյան Գագոյի համար Եռաբլուրը երևի Հանքավանի «տաք ջուրն է»․ Գևորգ Պետրոսյան (video) Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին Մեկն ասաց՝ եթե իմ աղջկան բռնաբարեն, ես չեմ խոսելու այդ մասին․ Պարույր Հայրիկյան (video) Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. Պուտին Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am